Եթե փորձեք մտնել <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ընկերության աշխատասենյակ, ապա կհամոզվեք, որ կրթական գործընթացին զուգահեռ խիստ կարևոր է նաև արժեքային համակարգի ձևավորումը: Կտեսնեք, թե ինչպիսի աշխույժ, համերաշխ մթնոլորտ է տիրում աշխատանքային գործընթացում, ինչպիսի ոգևորվածությամբ են պատրաստում գրենական գորգերը, ինչպես են իրենց գործի մեջ արդեն հմտացած մեծերը օգնում նոր սկսող, իրենց ցակությամբ գործի մեջ ներգրավված փոքրիկներին: Իսկ մարկետինգի աշակերտները զբաղվում են իրենց գործով՝ արտադրանքի իրացման ուղղությամբ:
Monday, November 23, 2015
Saturday, November 14, 2015
Այց ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ
Նոյեմբերի 13-ին <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրի շրջանակներում Սյունիքի միջնակարգ դպրոցի <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ - ի մի քանի անդամներ այլ դպրևոցների ԱԳԸ-ների մի խումբ անդամների հետ միասին այցելեցին Սյունիքի մարզում գործող ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ: Աշակերտական գործարար ընկերության անդամներին ընդունեց Տնտեսական և բնապահպանական ծրագրի օգնական Կարեն Արզումանյանը: Կարեն Արզումանյանը ներկայացրեց ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում և Սյունիքի մարզում: Այս հանդիպումը իր նշանակությունն ունեցավ <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ - ի որոշումների վրա: Ընկերությունն որոշեց, որ իր արտադրությունից ստացած շահույթն ուղղելու է դպրոցի շրջակայքի բնապահպանական խնդրի լուծմանը:
Wednesday, November 11, 2015
Շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր...
Հոկտեմբերի 26-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում կայացած մանկավարժական խորհրդի նիստին ներկա էին նաև <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ-ի աշակերտները և ԱԽ-ի անդամները:
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցած «Հայաստանի պատա նեկան նվաճումներ» կազմակերպության կողմից նախաձեռնած
«Աշակերտական գործարար ընկերությունների
տոնավաճառ» միջոցառմանը դպրոցի <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ-ի մասնակցության մասին ներկայացրին տոնավաճառից վերադարձած աշակերտները և ընկերության ղեկավարին հանձնեցին իրենց ստացած մրցանակը՝<<Լավագույն նորարար ընկերություն>> պատվոգիրը: Ընկերության ղեկավարին հանձնվեց նաև Աշակերտական խորհրդի կողմից շնորհակալագիր՝ տոնավաճառին գերազանց մասնակցության համար: Շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր հղեցին նաև տնօրինությունն ու մանկավարժները...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրն իրականացնող Սյունիքի միջնակարգ դպրոցի դպրոցականներին:
Ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակն ու հետագա անելիքները, նաև մարզպետի ուշադրությանն արժանացրին իրենց կողմից ստեղծված <<Գրենական գորգ>> աշակերտական գործարար ընկերության պատրաստի արտադրանքը: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում:
Այս ծրագրիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին ծանոթանալու ձեռնարկատիրության հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին։
Ծրագրի նպատակն է աշակերտներին զինել գործարար հմտություններով, խթանել նրանց նորարարական մտածելակերպը և հնարավորինս նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար։
Subscribe to:
Posts (Atom)