Monday, July 25, 2016

Ոչ թե աթոռն է զարդարում մարդուն, այլ մարդն է զարդարում աթոռը

   Հին ասացվածքն ասում է. <<Ոչ թե աթոռն է զարդարում մարդուն, այլ մարդն է զարդարում աթոռը>>: Թե այս խոսքը հիշեն բոլորը. կարծում եմ ցանկացած աշխատավայրում կտիրի այնպիսի հրաշալի մթնոլորտ, ինչպիսին մեր դպրոցում է:
Շուրջ 14 տարի, աշխատելով Սյունիքի միջնակարգ դպրոցում, Արթուր Մնացականյանը՝ լինելով պահանջկոտ և պատասխանատու, նաև ապրել է կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի հոգսով, ուրախացել յուրաքանչյուրի հաջողությամբ: Ուրախ եմ, որ աշխատել եմ մի մարդու հետ, ով օժտված է մարդկային կարևորագույն հատկանիշներով և ով կարողացել է ստեղծել առողջ կոլեկտիվ:
Ձեզ հաջողություն եմ մաղթում նոր աշխատանքում: Գիտեմ, որ Դուք ևս, պարոն Մնացականյան, տխրում եք, որ թողնում եք այսքան հարազատ դարձած կոլեկտիվը, սակայն վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, աշխատասիրությունը, ընկերասիրությունը, դիմացինին հարգելու և գնահատելու ունակությունը բազմաթիվ հաջողություններ կբերեն Ձեզ:
Դուք մարդ եք, ով օժտված է ղեկավարելու հմտությամբ, չի վախենում սխալվելուց, քանի որ վստահ է, որ միշտ կարելի է նոր լուծում գտնել:
                                                                         Փոխտնօրեն ուսումնական գծով Աշխեն Իսրայելյան
<<Անդրադարձ>> թերթի հատուկ համար նվիրված Սյունիքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արթուր Մնացականյանին:
                                                                                                                   Աշակերտական խորհուրդ

















  
2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի  <<Անդրադարձ>>  թերթը. թիվ 7