Դպրոցի առօրյային ոչ խորթ հերթական միջոցառումը` այս ամգամ «Մաթեմատիկան մեր կյանքում» ցերեկույթն էր Սյունիքի դպրոցում: Այն կազմակերպելիս նպատակ էինք դրել հանդիսատեսին ներկայացնել մաթեմատիկայի զարգացմանը իր նպաստը բերած վաղ միջնադարի մեր մեծ գիտնական Անանիա Շիրակացու գործունեությունը, մաթեմատիկայի և երաժշտության կապի մասին: Երաժշտության ասպարեզում իրենց ներդրումն ունեցած մի քանի մաթեմատիկոսների գործունեությունը: Հանդիսատեսին պետք է ծանոթացվեր «Ոչ էվկլիդեսյան երկրաչափության» որոշ «տարօրինակ» հատկությունների: Երեխաները պետք է ներկայացնեին կյանքում հաճախ հանդիպող մաթեմատիկայի հետ առնչվող խնդիրներ: Որպեսզի միջոցառումը հետաքրքիր անցներ, հանդիսատեսին առաջարկվելու էր հետաքրքիր խնդիրներ, մաթեմատիկական «հոպ» խաղը, և իհարկե երաժշտությունը պետք էր անպակաս լիներ, հաճելի մթնոլորտը պահելու համար: Ասենք, որ հրավիրվել էին մաթեմատիկայով հետաքրքրվող շուրջ 15 աշակերտներ Կապանի թիվ10 դպրոցից, որոնք իրենց ուսուցչուհի Մարինե Միրզոյանի հետ մասնակցում էին ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էր նաև թիվ 1 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լորիկ Գրիգորյանը: Վարողներն իրենց խոսքում նախօրոք հայտարարել էին, որ ակտիվ մասնակիցները պարգևատրվելու են, որն էլ իր հերթին նպաստեց, որ միջոցառումն անցնի աշխույժ մթնոլորտում:
Ահա և բեմ են բարձրանում 10-րդ դասարանցիներ՝ Մոնիկան, Լիան, Գագիկը և Ալենը:
-Հարգելի բարեկամներ, սկսում ենք «Մաթեմատիկան մեր կյանքում» ցերեկույթը, հայտարարում է Մոնիկան և միջոցառումը սկսված է:
Նախաբանից հետո հնչում է հայ միջնադարյան շարականներից մեկը, և էկրանին երևում են մեր միջնադարի մեծերը` Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը և ուրիշներ: Վարողները համառոտ ներկայացնում են նրանց գործունեությունը, կանգ առնելով նաև այդ ժամանակների հայկական ճարտարապետության կոթողներին` Զվարթնոց տաճարին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Բայց վարողները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մեծ գիտնական, մաթեմատիկոս Անանիա Շիրակացու գործունեությանը, իսկ այդ ընթացքում էկրանին երևում են Շիրակացու գործունեության արդյունքները` Լուսնի փուլերը, մաթեմատիկական աղյուսակները: Այնուհետև հանդիսատեսին առաջարկվեց Շիրակացու խնդիրներից մեկը, որը լուծեցին Սյունիքի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Իննան և 10-րդ դպրոցի աշակերտ Կարենը, որոնք էլ պարգևատրվեցին: Խոսելով մաթեմատիկայի և երաժշտության մասին , վարողները անդրադարձան հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասի այդ ուղղությամբ կատարած աշխատանքներին ու այնուհետև Պյութագորասի հայտնի թեորեմին, հանդիսատեսին ներկայացնելով հին հնդիկների այդ թեորեմի ապացույցի գծագիրը, առաջարկելով ապացույցը ավարտել: Ցավոք այդ առաջադրանքը կատարող չեղավ: Խոսելով երաժշտությամբ հետաքրքրվող հայտնի մաթեմատիկոսների մասին, վարողները կանգ առան հունգար մաթեմատիկոս Յանոշ Բոյայիին և գերմանացի մեծ մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի կյանքին և գործունեությանը: Մաթեմատիկոս և մեծ ջութակահար Յանոշ Բոյայիի պատվին 6-րդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանը նվագեց ջութակ: Աշխույժ մթնոլորտում անցավ մաթեմատիկական «հոպ» խաղը: Այդ խաղում հաղթող ճանաչվեց Սյունիքի դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Հովհաննիսյանը,
ով ևս պարգևատրվեց: Վարողները ներկայացնում են «Ոչ էվկլիդեսյան» երկրաչափության հեղինակների` Յանոշ Բոյայիի և ռուս մեծ մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկու այդ ուղղությամբ կատարած աշխատանքներիը: Վարողները նաև ներկայացրեցին «Ոչ էվկլիդյան» երկրաչափության մի քանի «տարօրինակ» հատկություններ, օրինակ թեկուզ այն, որ եռանկյան անկյունների գումարը փոքր է 180º -ից: 7-րդ դասարանցի Մոնիկան «Գուշակիր թիվը» խնդիր առաջարկեց հանդիսականներին, զարմացնելով պատասխանները գուշակելու ունակությամբ: Ինչու2մն է գաղտնիքը: Բարեբախտաբար հարցին կարողացան պատասխանել Սյունիքի դպրոցի 6-րդ դասարանցի Էդգարը և 10-րդ դպրոցի 7-րդ դասարանցի Վահագնը:
նրանք ևս պարգևատրվեցին:
Այնուհետև 6-րդ դասարանցիներ Իննան և Էդգարը, ինչպես նաև Նարեն ու Արսենը երկխոսություն ներկայացրեցին, որով ցույց տվեցին, թե ի2նչ է նշանակում այն, որ, եթե լավ մաթեմատիկա չես իմանում, ապա կանգնում ես տնտեսական լուրջ խնդիրների առաջ:
Ինչպես որ վարողներն էին խոստացել, վերջում կայացավ կարճ, բայց հաճելի համերգ, և ներկաները այդ օրը իրենց հետ տարան մի փոքր մաթեմատիկա և վառ տպավորություններ: Պետք է նշել, որ միջոցառման տեխնիկական և երաժշտական բարձր մակարդակը նպաստեց, որ հանդիսականը լավ ընկալի ներկայացված նյութը: Ցրեկույթը նկարահանվեց Կապանի «Խուստուփ» հեռուստատեսությամբ և ցուցադրվեց: