Thursday, March 27, 2014

Երեխաների նկատմամբ բռնությունների քննարկում, իրավունքների ծանոթացում և բանավեճի անցկացում

Մասնակցում էին 9-րդ և 10-րդ դասարանների երեխաները:Հրավիրվել էին հյուրեր` սոց.աշխատող, համայնքի անդամներ, ԾԽ-ի անդամներ, ուսուցիչներ և ՎՎ-ից խորհրդատու:
Իրականացնող` ՄԿԱԳ, ԴԱԿ, Իրավապաշտպան հանձնախմբի   աշխատանքները համակարգող Վ. Հարությունյան:

  • Անցկացվեց բռնությունների դեպքերի վերահանում և քննարկվեց դրանց պատճառներն ու հետևանքները:
  • Աշակերտների կողմից ներկայացվեց երեխաների իրավունքների վերաբերյալ դրույթները` խոսքի և նկարների տեսքով (օգտագործվեց պաստառներ):
  • Կազմակերպվեց  ինտերակտիվ թատրոն` հատվածներ <<Գիքոր>> պատմվածքից, որի ընթացքում դերային խաղի միջոցով ցուցադրվեց երեխայի իրավունքների խախտման դեպքեր` 
  1. կրթության իրավունքի,
  2. հանգստի իրավունքի,
  3. բուժօգնության իրավունքի,
  4. կյանքի իրավունքի,




  • Կատարվեց իրավիճակների վերլուծություն:
  • Կազմակերպվեց ինտերակտիվ թատրոն` որի ընթացքում դերային խաղի միջոցով ցուցադրվեց ուսուցչի կողմից երեխայի իրավունքի խախտման դեպք:
  • Անցկացվեց բանավեճ և քննարկումներ` ուսուցիչների և երեխաների մասնակցությամբ:
  • Կազմակերպվեց մուլտֆիլմի դիտում` բռնության թեմայով և իրականացվեց քննարկում:
  • <<Բռնությունը երեխայի աչքերով>>` սահիկահանդեսի դիտում  և մեկնաբանում:
  • <<Ամուսնական բռնություն>>` փոքրիկ անիմացիոն հոլովակի դիտում և քննարկում:



No comments:

Post a Comment