Tuesday, April 1, 2014

Իմ ընկեր գաղտնապահ արկղ

Բռնությունը երեխայի հանդեպ երեխայի իրավունքների կոպիտ խախտում է,որը մտահոգության առարկա է մեզ համար:Բռնության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումը պահանջում է ուսուցիչների,աշակերտների,ծնողների և սոցիալական աշխատողների ջանքերի կենտրոնացում:

    Բռնության ենթարկված երեխան գտնվում է ճգնաժամի մեջ , որի ժամանակ թուլանում են սեփական պաշտպանական մեխանիզմները, և հարկավոր է օգնել նրան սեփական ուժերն ու հուզական դիմադրողականությունը վերականգնելու համար: Հարկավոր է օգնել նրան հասկանալու, գիտակցելու իր զգացմունքները,  <<խրախուսել>> նրա իրավունքը զայրացած լինելու, չբացառել նրա ոչ մի հույզ ու զգացմունք: Այդ պատճառով մարտի 25-ին մեր դպրոցի առաջին հարկում տեղադրվել է <<Իմ ընկեր>> արկղիկը: Այն հնարավորություն կտա երեխաներին բարձրաձայնելու իրենց մոտ և շրջապատում առկա իրավունքների խախտման և բռնությունների դեպքերը, և նաև այնպիսի դեպքերը, որոնք ոչ մի դեպքում չէին բարձրաձայնի, եթե չլիներ  գաղտնիությունը՝ ցանկանալով ստանալ դրանց լուծման հնարավոր տարբերակներ:   Հուսանք, որ այն փոփոխություն կբերի բռնության ենթարկված երեխայի կյանքում:

No comments:

Post a Comment