11.04.2014թ
Թեման - Ուսուցչի կողմից
պարտադրանքները:
Բանավեճի կազմակերպման պատասխանատու
– ԱԽ նախագահ ՝ Լիա Թամրազյան և իրավապաշտպան հանձնախմբի
աշխատանքները համակարգող՝ Վ. Հարությունյան
Բանավեճի կազմակերպման աջակիցներ - իրավապաշտպան
հանձնախմբի անդամներ, ՄԿԱ փոխտնօրեն` Ա. Վեզիրյան , ԴԱԿ` Հ. Մնացականայան և սոց.
աշխատող՝ Ա.Անդրեասյան, ԾԽ նախագահ՝ Մ.Պատվականյան
Նախապես ընտրվել
էր թեման , կազմվել էին թիմերը ( 9-րդ և 10-րդ դասարանների սովորողներից ) , ընտրվել էին դատավորները
:
Բանավեճը սկսելուց
առաջ թիմերը ներկայացրին
իրենց պարտականությունները` հասկանալու
համար, թե որքանով են ծանոթ իրենց պարտականություններին:
Այնուհետև ներկայացվեց բանավեճի
թեման: Թիմերը սկսեցին
ներկայացնել ուսուցչի կողմից
կատարված պարտադրանքները (անկյուն կանգնեցնելը, դասարանից դուրս
հրավիրելը, աշխատանք տալը): Յուրաքանչյուր ներկայացված
պարտադրանքի շուրջ հանդես
էին գալիս և կողմ, և դեմ թիմերը: Կատարվում էր քննարկում, և պատահում էր , որ սովորողը
<<դեմ>> թիմից անցնում էր <<կողմ>> թիմին:
Ներկայացված պարտադրանքների մեջ սովորողները
գտան իրենց պարտականությունների մեջ թերանալու կամ չկատարելու պատճառը:
Քննարկվեց պարտադրանքների դրական
և բացասական ազդեցությունները աշակերտների
վրա, և եկան այն համոզման , որ
այն միայն դրական
ազդեցություն է թողնում
աշակերտների վարքի կուլտուրայի
զարգացման, ինչպես նաև դասին աշակերտի
մասնակցության վրա: Եկան ընդհանուր
եզրակացության` ուսուցչի կողմից
թույլ տված պարտադրանքը
աշակերտի ոչ ճիշտ
պահվածքի հետևանք է: Դատավորների կողմից
տրվեց հարցեր, որոնց
կողմ լինելու դեպքում
պետք է ձեռք բարձրացնեին:
Հարց – Պարտադրանքը աշակերտի
կողմից պարտականությունները չկատարելու
պատճա՞ռ է:
Բոլորը կողմ էին:
Հարց – Իրենք կատարում
ե՞ն իրենց պարտականությունները:
Բոլորը համաձայն
էին, որ թերանում
են իրենց կատարած
պարտականությունների մեջ:
Հարց – Դպրոցում բռնություն
եղե՞լ
է, թե ոչ:
Աշակերտներն այն կարծիքին էին, որ չի եղել:
Թիմերը եկան այն եզրակացության, որ ուսուցչի ներկայացրած
պահանջը իրենց պարտականություններից բխող պայման է, այն չի կարող ընկալվել
բռնություն կամ պարտադրանք:
Վերջում դատավորները
ներկայացրին իրենց կարծիքները`
1.ՎՎ աշխատակից՝– Երբ մեկը խոսում է , մյուսները
պետք է լսեն , այսինքն չխախտեն
ընկերոջ իրավունքները և պահպանեն էթիկայի
կանոնները:
2.ՄԿԱ փոխտնօրեն`
Ա. Վեզիրյան – Եղավ զգացմունքների պոռթկում, ինչ ասվել է, բարձիթողի չի լինելու, հետամուտ ենք լինելու բոլորի
արարքներին:
3.Սոց աշխատող՝ Ա.Անդրեասյան– Լավ է, որ գիտեն իրենց իրավունքները, սակայն պետք
է լավ իմանան
իրենց պարտականություններն ու դիմացինի իրավունքները:
Եվ պարտականությունները երբեք պետք չէ անտեսել:
4.Մաթեմատիկայի ուսուցիչ` Ս. Խոջաբաղյան – Եթե նպատակ ունեն սովորելու, ապա պետք է ապահովեն
առարկայական նվազագույն չափորոշիչները:
5.ԾԽ նախագահ` Մ. Պատվականյան – Պարտադրանքներ կատարվում
են նաև տանը ( ինչպես
օրինակ երեխայի ցանկության հակառակ պարտադրել դաս սովորել, ժամանակին քնել, համակարգչից քիչ օգտվել
), բայց դրանք միայն ու միայն դրական
ազդեցություն են թողնում
երեխայի վրա:
6.ԴԱԿ` Հ. Մնացականայն – Եթե առաջանում է որևէ
կոնֆլիկտ ընկերոջ, ուսուցչի կամ ծնողի միջև, ապա այն վերլուծելուց անպայման առաջինը փորձեք
գտնել ձեր կողմից
թույլ տված սխալները: Երբեք պետք չէ միակողմանի
նայել:
7.Իրավապաշտպան հանձնախմբի
աշխատանքները համակարգող` Վ. Հարությունյան – Երբեք պետք չէ թույլ
տալ, որ ծնողներն ամաչեն իրենց փոխարեն, իրենց կատարած արարքների
համար:
Հուսով ենք, որ այս բանավեճը կօգնի երեխաներին իրենց կողմից կատարած
արարքներին ճիշտ գնահատական
տալուն:
Սյունիքի միջնակարգ
դպրոց
No comments:
Post a Comment