Thursday, May 22, 2014
Էկոկրթություն և էկոլոգիական դաստիարակություն
Մայիսի
20–ին դպրոցում տեղի ունեցավ աշակերտների հանդիպում <<ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ>> ՓԲ ընկերության բնապահպանների հետ: Միջոցառման թեման
էր <<Էկոկրթություն և էկոլոգիական դաստիարակություն>>: Աշակերտները ներկայացան
իրենց էկոլոգիական գիտելիքներով և կատարած
աշխատանքներով:
Տարեսկզբին դպրոցում կազմավորվեց բնապահպանների խումբ, որոնք ակտիվություն ցուցաբերեցին
ողջ տարվա ընթացքում և իրենց կատարած աշխատանքներով կիսվեցին հյուրերի հետ, խորհուրդներ
հարցրեցին, հայտնեցին իրենց պատրաստակամությունը քաղաքում իրականացվող էկոլոգիական
ակցիաներին մասնակցելու համար: Հյուրերին բաժանեցին իրենց իսկ կողմից
պատրաստած բուկլետներ՝ « Միտք սերմանելը նույնն է, թե ծառ
տնկես» խորագրով:
Հանդիպման ավարտին հյուրերը
աշակերտներին նվիրեցին գիրք, հայտնեցին իրենց
գոհունակությունը և ասացին, որ պատրաստ են համագործակցելու
և աջակից լինելու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հարցերում:
Կապ մշակութային և գիտության օջախների հետ
Իրականացվեց ուսումնադաստիարկչական, հայեցի դաստիարակության և ճանաչողական <<Կապ մշակութային և գիտության օջախների հետ>> ծրագրի հերթական փուլը: Այս անգամ ուղղությունը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն էր` Նորավանքը,որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով և Ջերմուկքաղաքի տեսարժան վայրերը: Ուղևորությունն սկսվեց առավոտյան ժամը 7-ին: Ողջ ճանապարհը երգով ու պարով անցնելով` չնկատեցինք, թե ինչպես հասանք Նորավանք տանող խաչմերուկը: Նորավանք տանող ճանապարհը շրջապատված է բարձրահասակ և կարմիր ժայռերով : Այդ ճանապարհն անցնելով մեր առջև բացվեց ժայռերի միջից վեր խոյացող Նորավանքի եկեղեցական համալիրը` իր ողջ գեղեցկությամբ: Շրջելով հիանում էինք իրենց գեղարվեստական և ոճական կատարմամբ անկրկնելի խաչքարերով, Ս. Աստվածածին եկեղեցով, որը հետաքրքիր է պատի մեջ ագուցված աստիճաններով, որոնք տանում են երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցով, իսկ Սուրբ Գրիգոր եկեղեցում ականատես եղանք հրաշքի: Լսել էինք այդ եկեղեցում առկա հրաշքի՝ աստծո պատկերի հայտնության մասին և մտնելով եկեղեցի ՝մի քանի ակնթարթ փնտրելուց հետո առաստաղին տեսանք Հիսուս Քրիստոսի աստվածային պատկերը: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ հրաշագործ է միայն Աստված:
Նորավանքից վերադառնալով ուղևորվեցինք դեպի Ջերմուկ, որը ծվարել է անտառոտ լեռների գրկում: Տեսանք բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան կառույցներ: Ջերմուկի գողտրիկ անկյուններից էր ջրվեժը: Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Ջրվեժը գտնվում էր ձորում և այնտեղ տանող ճանապարհը անցնում էր <<քարերի սիմֆոնիա>> բնական ժայռաքանդակների միջով: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող շինության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է <<Ջրահարսի վարսեր>>: Ուղղակի չհիանալ և չթափանցել այդ վարսերի մեջ անհնար էր:
Քանի որ արդեն ուշ էր, ստիպված բռնեցինք վերադարձի ճամփան, իսկ ամբողջ ճանապարհին խոսում էինք Նորավանքի հրաշքից ու Ջերմուկի գեղատեսիլ վայրերից:
Subscribe to:
Posts (Atom)