Wednesday, October 22, 2014



ՏՈՆԴ   ՇՆՈՐՀԱՎՈՐ,  ՈՒՍՈՒՑԻ°Չ

<<Երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով. մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսը՝ արժանավոր կյանք>>

Արիստոտել
Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուր ուսուցչի կատարած աշխատանքը, և այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը:
Այս մեծարման օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի համար դպրոցից երկու ուսուցիչ՝ դասվար Ռիտա Ղազարյանը և ֆիզիկայի ուսուցիչ Հասմիկ Մնացականյանը  պարգևատրվել են ՀՀ Սյունիքի մարզպետի շնրհակալագրով, իսկ հայոց լեզվի ուսուցիչ Դոնարա Գաբրիելյանը, Սվետիկ Անդրեասյանը և  դասվար Դոնարա Մաթևոսյանը պարգևատրվել են  դպրոցի տնօրենի շնորհակալագրով:  Շնորհակալագրերի  են արժանացել <<Հայ Ասպետ>> հեռուստախաղի մասնակիցների հաջողությունների մեջ ունեցած մեծ և բացառիկ ներդրման համար ուսուցիչներ Դոնարա Գաբրիելյանը, Անուշ Հարությունյանը Հասմիկ Մնացականյանը, Վարդուհի Հարությունյանը և Սուսաննա Ղազարյանը: <<Այբ>> կրթահամալիրի կողմից շնորհակալագրի է արժանացել մաթեմատիկայի ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը, որի աշակերտուհին՝ Իննա Մնացականյանը <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթում արժանացել էր լավագույն մրցանակի:
Ուսուցիչներին իրենց շնորհավորանքները հայտնեցին նաև աշակերտները…












Thursday, October 16, 2014



<<Մեր Մեծերը՝ Կոմիտաս>>

<<Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը… բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը>>  - Կոմիտաս

    Սեպտեմբերի 26-ին տեղւ ունեցավ հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ Կոմիտասին նվիրված ցերեկույթ: Ցերեկույթն անցկացրեց երաժշտության ուսուցչուհի Ա. Դավթյանը իր երգչախմբի սաների հետ միասին: Ծանոթացրին Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Երգչախումբը մատուցեց նրա ժողովրդական երգերը, իսկ ուսուցչուհի Ա. Դավթյանը ուղղակի հիացրեց իր կատարմամբ: Նա երգեց Կոմիտասի <<Կռունկը>>, որը գերեց հանդիսատեսին, և նրանց հոգիները ապրեցին խաղաղության ու մաքրության բերկրանք:










<<Նարնջագույն գնդակ>> ֆուտբոլային մրցաշար
Մասնակցություն ունեցանք ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում մարզական փառատոնի ծրագրով մինի ֆուտբոլի մրցումներին: Թիմը կազմված էր 12-13 տարեկան տղաներից, որոնք ցուցաբերեցին կոլեկտիվ խաղ: Մրցումը փոքրիկ ֆուտբոլիստներից պահանջեց հոգեբանական պատրաստվածություն, սևեռուն ուշադրություն, հնարավորինս մեծ տեսադաշտով խաղ, մեծ արագություն զարգացնելու կարողություն, որի արդյունքում էլ ունեցանք հաջողություններ և <<Նարնջագույն գնդակ>> ֆուտբոլային մրցաշարում գրավեցինք երրորդ տեղը:



Բռնությունը ընտանիքում



Սեպտեմբերի  8-ին  մարդաշատ  էր  դպրոցի  ուսուցչանոցը:Հանդիպում էր ԳՈՒՄի ներկայացուցչի և ծնողների հետ <<Բռնությունը ընտանիքում>> թեմայով:  Հավաքվել  էին  ծնողներ, ուսուցիչներ, համայնքի աշխատակիցները: Անցկացվեց << Բռնությունը  ընտանիքում >> թեմայով  զրույց, իրական  դեպքերի  քննարկումներ, տեսաֆիլմերի ցուցադրում: