ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՈՒՍՈՒՑԻ°Չ
<<Երեխաներին
դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է
լոկ իր ծնունդով. մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսը՝ արժանավոր կյանք>>
Արիստոտել
Մեր
պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուր
ուսուցչի կատարած աշխատանքը, և այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա
աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը:
Այս
մեծարման օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության
գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի համար դպրոցից երկու ուսուցիչ՝
դասվար Ռիտա Ղազարյանը և ֆիզիկայի ուսուցիչ Հասմիկ Մնացականյանը պարգևատրվել են ՀՀ Սյունիքի մարզպետի շնրհակալագրով,
իսկ հայոց լեզվի ուսուցիչ Դոնարա Գաբրիելյանը, Սվետիկ Անդրեասյանը և դասվար Դոնարա Մաթևոսյանը պարգևատրվել
են դպրոցի տնօրենի շնորհակալագրով: Շնորհակալագրերի են արժանացել <<Հայ Ասպետ>> հեռուստախաղի մասնակիցների
հաջողությունների մեջ ունեցած մեծ և բացառիկ ներդրման համար ուսուցիչներ Դոնարա Գաբրիելյանը,
Անուշ Հարությունյանը Հասմիկ Մնացականյանը, Վարդուհի Հարությունյանը և Սուսաննա Ղազարյանը:
<<Այբ>> կրթահամալիրի կողմից շնորհակալագրի է արժանացել մաթեմատիկայի ուսուցիչ
Սևադա Խոջաբաղյանը, որի աշակերտուհին՝ Իննա Մնացականյանը <<Կենգուրու>>
միջազգային մաթեմատիկական մրցույթում արժանացել էր լավագույն մրցանակի:
Ուսուցիչներին
իրենց շնորհավորանքները հայտնեցին նաև աշակերտները…
No comments:
Post a Comment