Ապրիլի 15-ին իրակացավեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Հրավիրյալների մեջ էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանան, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ԴՓՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը և Գայանե Թադևոսյանը: Հրավիրյալները շրջեցին դպրոցամերձ տարածքով, ծանոթացան ԴՓՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի ֆինանսավորած բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքներին, այնուհետև կատարեցին ծառատունկ: Դպրոցի դիմաց տնկեցին երեք ծառ. մեկը՝ Հրաչ Ջաբրայանը, երկրորդը՝ Սյունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, երրորդը՝ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը: Այնուհետև մտնելով դպրոց կանգ առան Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշանկյունում, որից հետո մասնակցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառումը
սկսվեց Տերունական աղոթքով: Հուշ ցերեկույթը հեղինակել էր դաստիարակչական աշխատանքների
կազմակերպիչ Հասմիկ Մնացականյանը, և նա էլ ազդարարեց աշակերտների մուտքը բեմ: Փուլ
առ փուլ ներկայացվեց երիտթուրքերի հայաթափման ծրագիրն ու մարդկային պատկերացումների
սահմանից դուրս գտնվող թուրքական իշխանությունների գազանությունները, գերմանուհի ականատեսի
զարհուրելի պատմությունը: Անդրադարձան զոհ դարձած մտավորականներին, խոսվեց Կոմիտասի
մասին և հանդիսատեսը ունկնդրեց Կոմիտասի <<Քելե,քելե>> -ն ջութակի
և դաշնամուրի նվագակցությամբ: Անդրադարձան հայ վրիժառուներին.
Մեջբերում.
-
<<Նեմեսիս>> - Հայի սուրբ արյունը, որ թափվել
է անպատիժ չմնաց, հայը վրեժխնդիր եղավ: 1915թ հայերի ցեղասպանությունը կազմակերպող
և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին պատժելու գործողությունը կոչվել է արդարացի
հատուցման, վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Ճշմարտությունն
ու արդարությունը վերականգնեց հայն իր ձեռքով, վերականգնելով երկու ոգեղեն նյութ, հայ
լույսն ու ձայնը և վրեժխնդիր ինքնադատաստանին հաջորդեցին նորերը: Հայի թափված արյունը
հատուցում էր պահանջում, և բոլոր ոճրագործները կյանքով հատուցեցին… Հիշենք հայ դատի նվիրյալներին, և արժանի լինենք նրանց հիշատակին: Միշտ հիշենք,
որ աշխարհը չմոռանա և իմանանք, որ ամեն մի հայ մի վրիժառու է՝ վրեժ, նպատակ, հատուցում,
հաղթանակ…Հայի արյան վրեժի մասնակի իրականացնողները հավետ պետք է հիշվեն և գովերգվեն, քանի որ նրանք առաջինն էին, ովքեր դեմ գնացին օտարերկրյա օրենքներին և Հայի օրենքով դարձան արդար դատի իրագործող։
Ցուցադրվեց
<<Թալիաթի սպանությունը>> ֆիլմը: Վերջում անդրադարձան սփյուռքին: Հավաքեցին
անմոռուկ ծաղիկը՝ ցողունը համարելով Հայստանը, թերթիկները՝ սփյուռքը.
Մեջբերում.
Ահա հայը
Թևերը հատած
կանգնած միայնակ,
Հզոր գիշատիչների
առաջ
Սփյուռք մեր, որ հայ մարմնի մասն ես
Մենակ մի թողիր
դու հային երբեք
Ինչպես քո զավակ
Մոնթեն չթողեց:
Հաղթություն
չի տա ոչ ահեղ զենքը,
Ոչ առաջնակարգ
ու ճիշտ օրենքը,
Կհաղթի ոգու
միասնությունը,
Եվ հաղթողների
միակամ Մենքը:
Միացեք իրար,
մեջք մեջքի կանգնեք,
Ու պահեք ամուր-ամուր
Հայաստան:
Հերթով բերում
են թերթիկները՝
-
Հողին
վրա ուրիշին
Տունը, որ դուն
շինեցիր,
Քար է միայն,
հող ու կիր:
-
Հողին
վրա ուրիշին
Ծառը, որ դուն
տնկեցիր,
Չի տար կյանքի
հովանին:
-
Հողին
վրա ուրիշին
Լույսը, որ
դուն վառեցիր,
Ցնորք է լոկ
ոսկեծիր:
-
Հողին
վրա ուրիշին
Սերը, որ դուն
գրկեցիր,
Չի տաքացներ
քու հոգին:
-
ԵՎ հողին
մեջ ուրիշին
Քու ոսկորներդ
անտեր
Ցուրտեն հավետ
կը մրսին:
-
Ահա թևերդ Հայաստան աշխարհ
Կապիր քո մեջքին, որ պնդ լինի այն
Ու դարձիր արծիվ թևերով հզոր
Որ անգղները մոտովդ չանցնեն:
Սփյուռք մեր, ցնծացրեք Երկիրը Հայոց
Միացեք իրար, մեկտեղվեք այստեղ:
Բացեք ճամփան բոլոր երթերի
Քանզի պահել եք ոգին մեր Հայկյան
Ծաղկիր, երկիր իմ ազատ,
Ճախրիր ոգի հայոց,
Թող վերհառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Սփյուռք մեր, ցնծացրեք Երկիրը Հայոց
Ճախրիր ոգի հայոց,
Թող վերհառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Սփյուռք մեր, ցնծացրեք Երկիրը Հայոց
Միացեք իրար, մեկտեղվեք այստեղ:
Միջոցառումը հագեցած
էր հայրենասիրական երգերով, գեղեցիկ ասմունքով և պարերով:
Միջոցառումը հուզեց
հանդիսատեսին, ներշնչեց հայրենասիրությամբ, վրեժխնդրությամբ և միասնակության ոգով:
Այն բարձր գնահատվեց հյուրերի կողմից: Աշակերտները պարոն Ջաբրայանի կաղմից հրավիրվեցին
մայիսի 8, 9 և 10-ին Ղարաբաղում վայելելու հաղթանակի օրը իր հետ միասին և խոստացավ
անձամբ ծանոթացնելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանին և Բակո
Սահակյանին:
.
No comments:
Post a Comment