Monday, June 15, 2015

Կապ մշակութային և գիտության օջախների հետ


  Հունիսի 14-ին Սյունիքի միջնակարգ դպրոցը Վորլդ Վիժն կազմակերպության հետ իրականացրեց <<Կապ մշակութային և գիտության օջախների հետ>> ծրագրի հերթական փուլը։
   Այս անգամ ուղղությունը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն էր՝  Նորավանքը, որը հանդիսացել է հոգևոր և մշակութային կենտրոն։
Վայելելով  հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օժտված այս վանքային համալիրի, բազմաթիվ քարանձավների ու կարմրավուն ժայռերի  գեղեցկությունը՝ ուղղություն վերցրինք դեպի Շաքիի ջրվեժը։ Մի վայր, որ այցելուներին գրավում է  իր յուրօրինակ գեղեցկությամբ: Այնտեղ աշակերտներին ծանոթացրեցինք իր անվան պատմության ավանդազրույցին․․․ Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի... Համաձայն ավանդության, մի զավթիչ՝ տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին՝ չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։
   Հաջորդ տեսարժան վայրը Զորաց քարերն էին։ Տեղ հասնելով մեր առջև տարածվել էր  մեգալիթյան մոնումենտը իր առեղծվածային քարերով․․․։ Գիտական աշխարհում ավելի հայտնի Քարահունջ համալիրը, որին մենք անվանում ենք Զորաց քարեր, մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Աշակերտները ուշադիր նայում էին քարերի ձևին, դասավորվածությանը և հայտնում իրենց տեսակետները․․․  
   Շնորհակալություն ենք հայտնում Վորլդ Վիժն կազմակերպությանը ծրագիրն իրականացնելու համար։
  Այս ծրագրի իրականացմանը աջակցեց <<Կարեն-Գարիկ>> ՍՊԸ։ Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև մեր դպրոցի ընկեր <<Կարեն-Գարիկ>> ՍՊԸ տնօրեն Սերժիկ Ղազարյանին՝ մեզ միշտ աջակցելու, միշտ մեր կողքին լինելու համար։ 





Հաջողություններ մարզաշխարհում

  Ապրիլի  30-ին Հայաստան  ժամանեց աշխարհի Շոտոկան կարատեի ավագ հրահանգիչ, ազգությամբ ճապոնացի լեգենդար՝ Հիտոշի Կասույան: Նա  աշխարհի  95 երկրներում ունի մասնաճյուղեր: Հայաստանը 19-ը տարի է անդամակցում է WSKF-ին: 
  Մայիսի 2-ին Աբովյան քաղաքում անցկացրեց վարպետաց  դասեր, որին մասնակցեցին նաև Սյունիքի միջնակարգ դպրոցի կարատեի խմբակի սաները (մարզիչ Մ. Առաքելյան): Մեր սաները սեմինարին ստացան հավաստագրեր, Իսկ Նարե Հովհաննիսյանը  քննություն հաձնեց և ստացավ սև  գոտի առաջին դան: Հունիսի 15-ին  Սյունիքի միջնակարգ դպրցում կազմակերպվեց  կարատեի  ցուցադրական ելույթ, որից հետո նրանց  հանդիսավոր կերպով Սյունիքի միջնակարք դպրոցի տնօրեն Ա.Մնացականյանը հանձնեց հավաստագրեր՝ Նորայր Աղաբեկյանին, Կարեն Դավթյանին, Սպարտակ Հարությունյանին, Գոռ Մարտիրոսյանին, իսկ Նարե Հովհաննիսյանին հանձնեց  սև գետու դիպլոմ և կարատեի վարպետության անձնագիր:
  Հաջողություններ ենք ցանկանում մեր սաներին մարզաշխարհում։





Tuesday, June 2, 2015

Լավագույն մրցանակ Կենգուրու մրցույթում




      2014-2015 ուսումնական տարում կայացած <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթում  Սյունիքի միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանն արժանացել է լավագույն մրցանակի





Տնօրենի շնորհակալագրին է արժանացել ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլզա Բաղդասարյանը:

   Սյունիքի միջնակարգ  դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլզա Բաղդասարյանը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, երկարամյա ու անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրենի շնորհակալագրով։

      Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա,  ով կարդացել է բոլոր  գրքերը,  բայց  չի  սիրում  իր  աշակերտին:  Եթե ուսուցիչը սիրում  է  և  իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:            Լև Տոլստոյ

Սիրե՛լի Էլզա Բաղդասարյան, այսօր Դուք կատարյալ ուսուցիչ եք․․․