Monday, June 15, 2015

Կապ մշակութային և գիտության օջախների հետ


  Հունիսի 14-ին Սյունիքի միջնակարգ դպրոցը Վորլդ Վիժն կազմակերպության հետ իրականացրեց <<Կապ մշակութային և գիտության օջախների հետ>> ծրագրի հերթական փուլը։
   Այս անգամ ուղղությունը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն էր՝  Նորավանքը, որը հանդիսացել է հոգևոր և մշակութային կենտրոն։
Վայելելով  հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օժտված այս վանքային համալիրի, բազմաթիվ քարանձավների ու կարմրավուն ժայռերի  գեղեցկությունը՝ ուղղություն վերցրինք դեպի Շաքիի ջրվեժը։ Մի վայր, որ այցելուներին գրավում է  իր յուրօրինակ գեղեցկությամբ: Այնտեղ աշակերտներին ծանոթացրեցինք իր անվան պատմության ավանդազրույցին․․․ Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի... Համաձայն ավանդության, մի զավթիչ՝ տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին՝ չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։
   Հաջորդ տեսարժան վայրը Զորաց քարերն էին։ Տեղ հասնելով մեր առջև տարածվել էր  մեգալիթյան մոնումենտը իր առեղծվածային քարերով․․․։ Գիտական աշխարհում ավելի հայտնի Քարահունջ համալիրը, որին մենք անվանում ենք Զորաց քարեր, մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Աշակերտները ուշադիր նայում էին քարերի ձևին, դասավորվածությանը և հայտնում իրենց տեսակետները․․․  
   Շնորհակալություն ենք հայտնում Վորլդ Վիժն կազմակերպությանը ծրագիրն իրականացնելու համար։
  Այս ծրագրի իրականացմանը աջակցեց <<Կարեն-Գարիկ>> ՍՊԸ։ Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև մեր դպրոցի ընկեր <<Կարեն-Գարիկ>> ՍՊԸ տնօրեն Սերժիկ Ղազարյանին՝ մեզ միշտ աջակցելու, միշտ մեր կողքին լինելու համար։ 





No comments:

Post a Comment