Անհամբերությամբ էին սպասում ճամբարի մեկնարկին: Մեր դպրոցից ես էի՝ Նարե Հովհաննիսյանս և Մոնիկա Գրիգորյանը: Ահա վերջապես եկավ օրը, և հավաքվելով տարբեր դպրոցներից ուղղևորվեցինք դեպի Փամբակ՝ Արամյան ճամբար: Գիտեինք, որ պետք է տաս օր անցկացնեինք այնտեղ և թվում էր, թե այնքան շատ են այդ օրերը, բայց...
Ճամբարակններս ժամանեցինք, ընդունելությունը ջերմ էր, օրը սկսվեց ու ավարտվեց մեծ հագեցվածությամբ: Եվ այսպես բոլոր օրերը...
Նոր ընկերներ, նոր շրջապատ, երգ, պար, խաղեր... այն ամենը, ինչ անհրաժեշտ է օրը գեղեցիկ, ուրախ, ժամանցային անցկացնելու համար:
Հենց առաջին օրը նշեցինք որպես խարույկի օր և անցկացանք թիմային խաղերի: Այնուհետև երգ, պար, դրամա...խմբավորվեցինք յուրաքանչյուրից մեկի շուրջ և ներկայացանք ըստ ընտրած ուղղության: Ունեցանք խմբային և անհատական ձեռքբերումներ:
Շատ ուսուցողական էր <<Հմուտ ձեռքերը>>, որի ժամանակ սովորեցինք պատրաստել շաը-շատ գեղեցիկ իրեր, դիմակներ, թղթից գեղեցիկ դեկորացիաներ...
Կազմակերպվեց արշավներ...սովորեցինք ճամբարային ծրագրի համար օրակարգ ու կանոններ մշակել: Այնտեղ մասնակից եղանք մի շատ հետաքրքիր խաղի. գնալով իմաստունի մոտ ու պատասխանելով նրա հարցերին՝ գումար էինք վաստակում և դրանով պատրաստում ադի-բուդի:
Իսկ լուսաբացը դիմավորել բաց երկնքի տակ ուղղակի հրաշք էր... Այդ օրը գիշերակաց էր բացատում՝ բաց երկնքի տակ: Արթնացանք քննապարկերում...
Վերջ, եկավ օրը, և ճանապարհ ընկանք: Եվ այդ տասը օրը անցավ այնպես արագ, որ չհասցրեցինք ձանձրանալ, կարոտել, և թվում է, թե դա մի ակնթարթ էր: Հետ գալուց բոլորս տխրվել էինք, որ վերջացավ մեր կարծես ամառային հեքիաթը, սակայն նոր սպասումներով էինք գալիս, որ մյուս տարի անպայման նորից հադիպելու ենք այնտեղ...
No comments:
Post a Comment