Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:
Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ,
շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական
տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Հատկապես շնորհավորում
ենք դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր
առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության
դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Սյունիքի միջնակարգ դպրոցում տրվեց 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը: Շնորհավորական խոսքեր հղեցին հյուրերը, տնօրինությունը և 12-րդ դասարանցիները: 12-րդ դասարանցիները դիմավորեցին առաջինցիներին և ուղեկցեցին դեպի դպրոց: Շնորհակալագրեր հանձնվեցին երկարամյա մանկավարժ դասվար Դոնարա Մաթևոսյանին և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Ամիրխանյանին: ԴՓՄԿ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Թադևոսյանին հանձնվեց դպրոցում կատարված աշխատանքների գլխավոր հովանավոր ԴՓՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Ջաբրայանին ուղղված շնորհակալագիրը, ինչպես նաև դպրոցը իր շնորհակալությունը հայտնեց Գայանե Թադևոսյանին իր վերաբերմունքի, դպրոցի հանդեպ իր ունեցած վստահության և հավատի համար:
Երգ, պար, շնորհավորանքներ, ժպիտներ, ծաղիկներ, փուչիկներ...

No comments:
Post a Comment