Այսօր դպրոցում տոն էր, քանի որ նշվում էր մեր Երկրի համար ամենակարևոր տոնը՝ անկախության օրը: Անկախություն, որ սերունդներ էին երազել ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: Այսօր մենք նշեցինք անկախության 24-ամյակը: Մենք 24 տարեկան ենք, աշխարհի քարտեզի վրա ունենք փոքրիկ, բայց մեր տեղը: Մենք կանք՝ ի հեճուկս անկախության հակառակորդների, թշնամիների, բոլոր տեսակի մարտահրավերների: Մենք կանք, ապրում, արարում, պայքարում ու գիտակցում ենք, որ անկախությունը, որի համար մենք թանկ ենք վճարել, նախ և առաջ արժանապատվություն է, որի համար մենք տվել ենք ամեն-ամեն ինչ, մեր ամենաթանկը՝ մեր որդիներին:
Փառք ու պատիվ նրանց, ովքեր ընկան անկախության նվաճման ճանապարհին: Շնորհավոր տո՛նդ, Հայաստան, Շնորհավոր տո՛նդ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի:
No comments:
Post a Comment