Սեպտեմբերի 19-ին կրկնակի տոն էր դպրոցում:Միախառնվել էր երկու տոն՝ ՀՀ անկախության տոնն ու Քաղաքացիական հասարակության օրը: Օր, որը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարը կրողը: Դպրոցում այն նշեցինք <<Քաղաքացիական հասարակությունը մենք ենք>> կարգախոսի ներքո: Այսօր Հայաստանում ապրում է մի սերունդ, որը հայրենասեր է, նախաձեռնող և հնարամիտ: Նրանք երազում են, որ Հայաստանը բարեկեցիկ ապագա ունենա, և պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, որ պետք է գործել, պետք է քայլեր ձեռնարկել, պետք է ինքը կառուցի ավելի լավ Հայաստան:
Այսօր իր ակտիվությամբ կրկին աչքի ընկավ աշակերտական խորհուրդը: Նրանք պատրաստեցին եռագույն կրծքանշաններ, օրվա խորհուրդը ազդարարող պաստառներ և դպրոցում օրը գեղեցիկ անցկացնելուց հետո շտապեցին համայնքի հանրային վայրեր՝ բնակչության տարբեր շերտերի շրջանում տարածելու քաաքացիական հասարակության գաղափարը...
No comments:
Post a Comment