Monday, April 25, 2016

Մեկ օր միասին

   Ապրիլի 17-ին Մաֆիա ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց <<Մեկ օր միասին>> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սպորտլանդիա, որին մասնակցում էին Կապանի տարածաշրջանի բոլոր ԻՄՓԱՔԹ ակումբները: <<Սյունիք>> թիմը գրավեց 3-րդ տեղը, իսկ Գագիկ Հարությունյանը և Նվարդ Սարգսյանը ստացան շնորհակալագրեր՝ խաղերին ակտիվ մասնակցության համար:


Friday, April 15, 2016

Դու’ք Վահագնի ծոռներ արի, Արամազդի ռազմիկներ...

Դու’ք Վահագնի ծոռներ արի, Արամազդի ռազմիկներ,
Դու’ք սրբազան հողի զարմեր, Հայաստանի մարտիկներ,
Դու’ք արծիվներ սեգ լեռների, հպարտության տիտաններ:
Պատերազմի բովով անցած, Հայոց բանակ մարտական…
Մեր հայ զինվորներ, Ձեր արի քաջագործությամբ պաշտպանեցիք և պաշտպանում եք մեր հողը հայրենի: Մենք՝ աշակերտներս դաս ենք առնում Ձեզնից, այսօր Դուք եղաք մեր ուսուցիչները … Մենք Ձեզ հետ ենք, մեր աղոթքն ենք հղում առ Աստված և թող Աստված պահապան լինի Ձեզ: Մենք մեր փոքրիկ օգնությունն ենք ուղարկում Ձեզ: 








Լավ լուր


   Ինչպես 1992 թվականին, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մեկ մարդու նման կանգնեց առաջնագծում՝ զինվորի կողքին։ Հազարավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից իրենց օգնությունն ու զորակցությունը հայտնեցին Արցախին։
Յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով փորձեց օգնություն ցուցաբերել Արցախին ու սահմանը պահող զինվորին։ Այդպիսի մի նախաձեռնություն կազմակերպվեց նաև մեր դպրոցում՝ 226 հազար դրամ արժողությամբ սնունդ և հագուստ ուղարկեցինք սահման: Իսկ օրերս Ջաբրայիլի զորամասից զանգ ստացանք/ այնտեղ է ծառայում մեր շրջանավարտը/, և այն շնորհակալական բառերը, որ լսեցինք կրկին անգամ հուզվեցինք... այնտեղ էր հասել մեր դպրոցից ուղարկված արկղերը/արկղերի վրա գրված էր դպրոցի անունը/:
Սիրելի զինվորներ, շնորհակալ ենք մե՛նք Ձեզնից, հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը այդքան նվիրաբար, այդքան անձնազոհաբար կատարելու համար, Ձեզ բարի ծառայություն և բարի վերադարձ: Մենք հիացած ենք Ձեզնով: Մենք միշտ Ձեզ հետ ենք` հոգով ու մտքով, քանզի մեր խաղաղ ու ապահով կյանքի համար Ձեզ ենք պարտական: