Ինչպես 1992 թվականին, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մեկ մարդու նման կանգնեց առաջնագծում՝ զինվորի կողքին։ Հազարավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից իրենց օգնությունն ու զորակցությունը հայտնեցին Արցախին։
Յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով փորձեց օգնություն ցուցաբերել Արցախին ու սահմանը պահող զինվորին։ Այդպիսի մի նախաձեռնություն կազմակերպվեց նաև մեր դպրոցում՝ 226 հազար դրամ արժողությամբ սնունդ և հագուստ ուղարկեցինք սահման: Իսկ օրերս Ջաբրայիլի զորամասից զանգ ստացանք/ այնտեղ է ծառայում մեր շրջանավարտը/, և այն շնորհակալական բառերը, որ լսեցինք կրկին անգամ հուզվեցինք... այնտեղ էր հասել մեր դպրոցից ուղարկված արկղերը/արկղերի վրա գրված էր դպրոցի անունը/:
Սիրելի զինվորներ, շնորհակալ ենք մե՛նք Ձեզնից, հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը այդքան նվիրաբար, այդքան անձնազոհաբար կատարելու համար, Ձեզ բարի ծառայություն և բարի վերադարձ: Մենք հիացած ենք Ձեզնով: Մենք միշտ Ձեզ հետ ենք` հոգով ու մտքով, քանզի մեր խաղաղ ու ապահով կյանքի համար Ձեզ ենք պարտական:
No comments:
Post a Comment