Ընդհանրապես ընդունված է, որ դաստիարակության
մեջ դպրոցի դերը կարևորագույնն է։ Դպրոցը ունի
ճշգրիտ նպատակ՝ ուսուցանել և կրթություն տալ
մանուկներին։Սակայն մյուս կողմից պետք է ասենք, որ մանուկն ու պատանին միայն դպրոցական միջավայրի մեջ չեն կազմավորվում, որոշ մասնակցություն են ունենում ընտանիքը, ընտանիքի բարեկամական շրջանակը, հասարակությունը,
գեղարվեստական դաստիարակության միջավայրերը։
Հաճախ ծնողները փոքրիկից պահանջում են անվերապահորեն
կատարել իրենց կամքը․ չցանկանալով լսել
նրա կարծիքը, հարցադրումներն ու հիմնավորումները՝ պատժում են երեխայի <<ինքնակամ>>
արարքների համար։ Ծնողները երեխաների դիմադրությանն
են հանդիպում , երբ ցանկանում են նրանց ներգրավել տնային աշխատանքներում։ Երեխան լավ հասկանում է , որ իրեն ստիպում են զբաղվել
չսիրած աշխատանքով։
Երեխայի հոգեկանի վրա բացասաբար է ազդում նաև ծնողների
չափից շատ պահանջկոտությունը ուսման հանդեպ։
Մարտի 28-ին դպրոցում կայացավ կլոր սեղան <<Բռնությունը ընտանիքում >> թեմայով։
No comments:
Post a Comment