Thursday, March 24, 2016

Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել


  Գաղտնիք չէ, որ  դպրոցականները իրենց մասնագիտությունը ընտրում են ծնողների խորհրդով։ Չհիմնավորված ու պատահական ընտրության հետևանքով երեխայի կյանքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Մեր նպատակն է աշակերտների գիտակցությանը հասցնել գիտակցված և հիմնավորված ընտրություն կատարելը։ Չէ որ ճիշտ մասնագիտություն ընտրելով, դու ապահովում ես քո ապագան ու բարեկեցիկ կյանքը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց ճանաչողական այց տրիկոտաժի կարի արտադրամաս։ Ճանաչողական այցին մասնակցել են 12 աշակերտ, ովքեր փորձեցին լինել ձևավորող, դերձակ և փաթեթավորող։ Աշակերտներից Ինգային շատ դուր եկավ դերձակի մասնագիտությունը և որոշեց դպրոցն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել այդ ուղղությամբ։ 














No comments:

Post a Comment