Thursday, March 24, 2016

Բռնությունների կանխարգելում

   Նախքան դպրոց գալը, երեխան պետք է հոգեբանորեն պատրաստ լինի դրան։ Տարրական դասարաններում երեխան բախվում է մի շարք դժվարությունների։ Նրա վրա դրվում են իրեն անծանոթ պարտականություններ։ Պետք է ժամանակին և պարտաճանաչ հաճախի դպրոց, լսի ուսուցչին, մասնակցություն ունենա դասերին և կատարի հանձնարարւթյուններ։ Որոշ ժամանակ անց ծնողը սկսում է իր երեխայի ձեռքբերումները համեմատել մյուս աշակերտների գիտելիքների հետ։ Չգոհանալով երեխայի գիտելիքներով , նա սկսում է երեխային վիրավորել և ավելի շատ ծանրաբեռնել։ Երեխան զրկվում է խաղից և զվարճանքներից։ Արդյունքում երեխան ունենում է ցածր առաջադիմություն, դառնում է նյարդային և հրաժարվում է դպրոց հաճախելուց։
Ծնողի գիտակցությանը պետք է հասցնել այն իրողությանը, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և պետք չէ բռնություն գործադրել։ Իր երեխան սովորում է իր ունակություններին համապտասխան։

Դպրոցում իրականացվեցին << Բռնությունների կանխարգելման վերաբերյալ>> բաց դաս և պաստառների մրցույթ։

No comments:

Post a Comment