Sunday, February 28, 2016

ֆոնդահայթաթում՝ ընտրված հիմնախնդրի լուծման համար

   Սյունիքի  միջնակարգ  դպրոցում  հիմնված  <<ՁԵՌՔ  ՁԵՌՔԻ >>  ԱՀԿ-ն մասնակցում է   <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>>  հասարակական կազմակերպության կողմից     իրականացվող   <<Ձեռնարակատիրական և քաղաքացիական  կրթություն>>  ծրագրի  շրջանակներում   հայտարարված դրամաշնորհին:   ԱՀԿ-ցիները  ձեռնամուխ  են եղել  ֆոնդահայթաթմանը,  ընտրված  հիմնախնդրի  լուծման համար:  Որպես հիմնախնդիր ընտրվել է  դպրոցի դահլիճի  ապահովումը նստատեղերով` ՝   նստարանների պատրաստման  միջոցով:  Այս հարցով  ԱՀԿ-ցիները  նամակ-դիմումով   դիմեցին  <<ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին,  աջակցության ակնկալիքով:  Պարոն Ջաբրայանը  ԱՀԿ-ին   աջակցեց  250.000 դրամով  / դրամաշնորհին  ներկայացվող   ծրագրի ընդհանուր արժեքը կազմում   է  578.700դրամ/:   Նման աջակցությունը   մեզ   մրցակցելու  մեծ  հնարավորություններ  տվեց:    
   Շնորհակալ ենք, պարոն Ջաբրայան,   մենք  ամեն ինչ անելու ենք,   արդարացնելու համար   Ձեր վստահությունը:


No comments:

Post a Comment