Thursday, February 25, 2016

Հիմնախնդրի բացահայտում

   Սյունիքի միջնակարգ դպրոցի  <<ՁԵՌՔ ՁԵՌՔԻ>> ԱՀԿ-ն անցավ համայնքային հիմնախնդրի բացահայտմանը: Առաջադրվեցին համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք հիմնախնդիր են հանդիսանում նաև դպրոցի համար: Անցան տեղեկությունների հավաքման փուլին՝ զրույց ուսուցիչների, աշակերտների և համայնքի բնակիչների հետ: Կատարվեց տեղեկությունների վերլուծություն և առաջադրված հիմնախնդիրներից առավել արդիական և կարևոր համարվեց  <<Դպրոցի համերգային դահլիճի նստարանների ապահովում/պատրաստման միջոցով/>>-ը: Այնուհետև  ԱՀԿ-ն անցավ գործողությունների պլանի մշակման՝ միջոցառումների, քայլերի առաջադրում, որոնցով պետք է հասնեն առաջադրված հիմնախնդրի լուծմանը: Գործողությունների պլանի մշակմանը իր խորհուրդներով օգնեց  Վորլդ Վիժն կազմակերպության աշխատակից Անուշ  Անդրեասյանը, որի հետ տեղի է ունեցել հանդիպում: 


No comments:

Post a Comment