Ողջույն
սիրելի ԱՀԿ- ներ: Աշխատանքներն
այնքան թեժ են ընթանում, որ չհասցրեցինք լուսաբանվել:
Հետհայացք կատարված աշխատանքներին՝
Սյունիքի միջնակարգ դպրոցում փետրվարի 2-ին հրավիրվեց հիմնադիր ժողով և հիմնվեց
ԱՀԿ: ԱՀԿ-ին անդամակցեցին 15 աշակերտ : Ծանոթանալով ԱՀԿ-ի ստեղծման նպատակին, որոշեցին
այն անվանել <<ՁԵՌՔ ՁԵՌՔԻ>>.
Ինչու, քանի որ հասկացան, որ իրենց նպատակին հասնելու՝ որևէ հիմնախնդիր լուծելու համար
պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքով՝ ձեռք ձեռքի տան, իրենց ուժերին գումարեն գործընկերների
ուժերն ու միացյալ կերպով հասնեն արդյունքի: Այնուհետև անցկացվեց ընտրություններ: ԱՀԿ-ի
նախագահ ընտրվեց Մարինա Գրիգորյանը, իսկ փոխնախագահ՝ Մայա Անտոնյանը: Ընտրվեց խմբագրական կազմ՝ կազմակերպության կանոնադրությունը
գրելու նպատակով:
Երկրորդ ժողովում հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը և լոգոն:
No comments:
Post a Comment