Thursday, May 19, 2016

Հայաստանի պատանեկան նվաճումներ /ՀՊՆ/ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ծրագրով , Սյունիքի մարզում դրամաշնորհ ստացած, ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ԱՀԿ աշխատանքների ներկայացում:

 Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Գրենական Գորգ» աշակերտական գործարար ընկերության և «Ձեռք Ձեռքի» աշակերտական հասարակական կազմակերպության հաշվետու միջոցառումը: Ցանկություն, նախաձեռնություն, բիզնես ծրագրի մշակում, արտադրանք և իրացում. արդյունքում դահլիճի հնամաշ նստարանները փոխարինվեցին նորերով՝ փայտյա ու ավելի գեղեցիկ: Նստատեղերի խնդիրն արդեն լուծված է, արդյունքն՝ ակնհայտ: Եվ այս ամենը` աշակերտների նախաձեռնությամբ՝  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: Առաջին հայացքից դյուրին թվացող խնդիրը լուծելու համար մի խումբ դպրոցականներից մի քանի ամիս պահանջվեց, այդ թվում` բիզնես խորհրդատվություն. ինչպես ասում են, սեփական գործը սկսելու և արդյունքի հասնելու համար:
   Միջոցառմանը հրավիրվել էին ծրագրին աջակից կողմերը՝  «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը, ԻՄՓԱՔԹ ակումբը, աջակից դպրոցների ղեկավարները և բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում օգնել են դպրոցականներին ծրագիրը կյանքի կոչելու: Հյուրերին նախ դիմավորեցին աղ ու հացով՝ ի նշան հյուրընկալության, այնուհետև ուղեկցեցին դահլիճ՝ արդեն հագեցած նոր նստարաններով:

   Հաջողությամբ իրագործված ծրագրի առթիվ աշակերտները նախ ասմունքեցին, հետո արդեն մեկ առ մեկ ներկայացրին ձեռներեցության քայլերը՝ բացելով որոշակի գաղտնիքներ: Ծրագիրն ու արդյուքները հակիրճ ներկայացնելուց հետո դպրոցականները հայրենասիրական կատարումներով, երգով ու պարով եզարափակեցին միջոցառումը՝ ապացուցելով, որ միասին ու համատեղ ուժերով ամեն ինչ կարող են: Դպրոցականների կատարումները դահլիճը հոտնկայս ողջունեց: Իսկ Վիվա-Սելլ ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվությամբ դահլիճը հագեցվել էր նոր վարագույրներով և ամբիոնով:


Saturday, May 7, 2016

Պար. Արցախ



Դպրոցում  տեղի ունեցած <<Ապրելու ապրիլ>>  միջոցառման վերջում աշակերտները հիացրին իրենց պարով, որով ցույց տվեցին իրենց կամքն ու ոգին:



Ապրելու ապրիլ

Սյունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <<Ապրելու ապրիլ>> խորագրով:
  Թշնամին որոշում է կայացրել, որ պետք է ապրիլին չապրենք, բայց …
Էս մի ապրիլն էլ կարմիրով ներկվեց,
Օրացույցիս մեջ էս մի էջից էլ արյուն գլորվեց
Ճիշտ եղեռնի պես
Մի՞թե մեկ դարում ոչինչ չփոխվեց
Էս մի ապրիլն էլ ամպերով պատվեց,
Էս մի ապրիլն էլ սև ծրարներով նամակներ բերեց,
Էս մի ապրիլն էլ հայերիս վրա թրի պես կախվեց,
Ախ, ո՜նց եմ ցավում, որ վերջին դարում ոչինչ չփոխվեց
Չէ՜, վերջին մեկ դարում շատ բան է փոխվել
Էս մի ապրիլին կենաց ու մահու պայքար ենք մղել,
Էս մի ապրիլին թեև արյունով, բայց դաս ենք տվել,
Էս մի ապրիլին նոր Մոնթեներ, Վարդաններ ենք տեսել…

    Մի ազգ, ով ունեցել է  հարուստ մշակույթ ու ավանդույթներ, ով ապրել է միայն իր քրտինքով՝ առանց կեղեքելու, առանց զավթելու, բայց չգիտես ինչու,  որ մեղքի համար դարեր շարունակ եղել է կռվախնձոր օտար ազգերի միջև: Եվ  թվում էր, թե դա անցյալում էր, սակայն արի ու տես, որ նա մինչ հիմա էլ մնացել է կռվախնձորՄեր  բազմադարյան պատմության մեջ ունեցել ենք էջեր, որոնց մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով, հուզմունքով և սգով: Ունեցել ենք էջեր, երբ հաղթանակներ ենք տարել, սակայն այն ձեռք ենք բերել մեր զավակների արյան գնով: Այդ օրերից է  1915 թվին տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնը, այդ օրերից է 1988թ-ից մինչ 1994թ Արցախյան ազատամարտը,  այդ օրերից դարձավ նաև 2016թ.ի ապրիլի 2-5  նորօրյա պատերազմը, որը սակայն շարունակվում է մինչ այժմ:
Մեր թշնամին նույնն է, ոչինչ չի փոխվել, նույն ձեռագիրը… և մենք չենք հասցնում անդրադառնալ պատերազմը ծնած բոլոր հերոսներին, դաստիարակել նրանց ոգով, երբ կրկին պատերազմու նոր պատերազմներն ծնում են նոր հերոսներ: Եվ սերունդը կարծես թե ինքն է դաստարակվում նրանց ոգով: Մոնթեն ասել է. Սիրիր հայրենի հողդ այնպես, որ թշնամին վախենա այդ սիրուց: Այո, այդպես է այսօր սիրում իր հայրենիքը հայ զինվորը, այդպես է սիրում յուրաքանչյուր հայ, քանի որ այն ապացուցեցին… Քառօրյա այս պատերազմը Հայոց համազգային համախմբման խելահեղ մի ալիք բարձրացրեց Հայաստանում և ողջ Սփյուռքում: Արցախին օգնության հասնելու ինքնաբուխ պատրաստակամությունն ու կամավորների երթը, բառի բուն իմաստով, զարմացրել է ամբողջ աշխարհին. հայի պահվածքից շատերը զգացին և հասկացան հայրենիք ունենալու և այն կորցնելու անբացատրելի զգացումը: Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունն ուղղակի ապշած են. հայրն ու պապը կամավոր գնում են Արցախ՝ առաջին գիծ, մինուճար որդու՝ թոռան, կողքին կանգնելու: Գնում են հարազատ որդու և խրամատում կանգնած ամեն զինվորի մահացու վերքն իրենց վրա վերցնելու:Այո, աշխարհն ապշած է օգնության հասած ավագներին իրենց տեղը չզիջող զինվորի համառությամբ, և խրամատում ճերմակահեր ծերունիների ու կյանքի 20 գարունը դեռ չբոլորած հայ զինվորի Սասնա պարով: Կարկամել է աշխարհը. Լեյլա Եփրեմյանի հորը 1992-ի ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանցիները գլխատել են, այսօր գեղանի հայուհին զենք վերցրել ու խրամատ է հասել՝ հոր վրեժը լուծելու: Մերօրյա Սարդարապատի ղողանջ էր Արցախի քառօրյա ապրիլյան պատերազմը, որի հերոսական էջերը դեռ հպարտությամբ պիտի լցնեն աշխարհասփյուռ հայության սրտերը և գլխագրեր պիտի դառնան Հայոց պատմության նորագույն զինյալ ազատագրական պայքարի էջերում:
Միջոցառումը նվիրված էր հայոց պատմության արյունալի էջին՝ 1915թիվ....Հայոց Մեծ Եղեռն, նվիրված էր 2016թիվ… Քառօրյա պատերազմ, նվիրված էր հենց այս օրերին, խրամատում կանգնած քաջարի զինվորին, ալեհեր ազատամարտիկի սխրանքներին, մեր հերոս նահատակներին… Իսկ միջոցառման վերջում աշակերտները հիացրին իրենց արցախյան պարով, որով ցույց տվեցին իրենց կամքն ու ոգին:

Նման միջոցառումներով փորձում ենք  հպարտության զգացումով հայրենասեր սերունդներ դաստիարակել:  














Wednesday, May 4, 2016

Առաջին բուժօգնություն զինվորին

   Համաձայն ՀՀբ ՊՆ նախարարի հրահանգի ըստ նախատեսված պլանի Սյունիքի միջնակարգ դպրոցում 18․04․2016թ․ին կազմակերպվել էր 1 ժամյա դասընթաց <<Առաջին բուժօգնություն>>  թեմայով։ Ինչպես նաև զրույց բարձրագույն ռազմական հաստատություններ ընդունվելու շուրջ։ Դասը վարել է Կապանի շրջանի զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ մայոր Սմբատ Դադոյանը։ Խոսվել է ապրիլի 1-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի սահմաններում տեղի ունեցած ազերիների կողմից կատարված հանկարծակի պատերազմական գործողությունների և վայրագությունների մասին խաղաղ բնակչության նկատմամբ։ Դասի վերջում Ս․ Դադոյանը խատասխանեց աշակերտներին հուզող հարցերին։