Thursday, May 19, 2016

Հայաստանի պատանեկան նվաճումներ /ՀՊՆ/ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ծրագրով , Սյունիքի մարզում դրամաշնորհ ստացած, ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ԱՀԿ աշխատանքների ներկայացում:

 Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Գրենական Գորգ» աշակերտական գործարար ընկերության և «Ձեռք Ձեռքի» աշակերտական հասարակական կազմակերպության հաշվետու միջոցառումը: Ցանկություն, նախաձեռնություն, բիզնես ծրագրի մշակում, արտադրանք և իրացում. արդյունքում դահլիճի հնամաշ նստարանները փոխարինվեցին նորերով՝ փայտյա ու ավելի գեղեցիկ: Նստատեղերի խնդիրն արդեն լուծված է, արդյունքն՝ ակնհայտ: Եվ այս ամենը` աշակերտների նախաձեռնությամբ՝  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: Առաջին հայացքից դյուրին թվացող խնդիրը լուծելու համար մի խումբ դպրոցականներից մի քանի ամիս պահանջվեց, այդ թվում` բիզնես խորհրդատվություն. ինչպես ասում են, սեփական գործը սկսելու և արդյունքի հասնելու համար:
   Միջոցառմանը հրավիրվել էին ծրագրին աջակից կողմերը՝  «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը, ԻՄՓԱՔԹ ակումբը, աջակից դպրոցների ղեկավարները և բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում օգնել են դպրոցականներին ծրագիրը կյանքի կոչելու: Հյուրերին նախ դիմավորեցին աղ ու հացով՝ ի նշան հյուրընկալության, այնուհետև ուղեկցեցին դահլիճ՝ արդեն հագեցած նոր նստարաններով:

   Հաջողությամբ իրագործված ծրագրի առթիվ աշակերտները նախ ասմունքեցին, հետո արդեն մեկ առ մեկ ներկայացրին ձեռներեցության քայլերը՝ բացելով որոշակի գաղտնիքներ: Ծրագիրն ու արդյուքները հակիրճ ներկայացնելուց հետո դպրոցականները հայրենասիրական կատարումներով, երգով ու պարով եզարափակեցին միջոցառումը՝ ապացուցելով, որ միասին ու համատեղ ուժերով ամեն ինչ կարող են: Դպրոցականների կատարումները դահլիճը հոտնկայս ողջունեց: Իսկ Վիվա-Սելլ ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվությամբ դահլիճը հագեցվել էր նոր վարագույրներով և ամբիոնով:


No comments:

Post a Comment