Wednesday, June 18, 2014

Կենգուրու 2014 մաթեմատիկական մրցույթ

Կայացավ  Կենգուրու 2014 մաթեմատիկական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մեր դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանը պարգևատրվեց պատվոգրով և նվերներով Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթում լավագույն արդյունքի համար:   Իննա Մնացականյանը իր արդյունքով զբաղեցնում է մարզում երկրորդ տեղը, իսկ 10-րդ դասարանի աշակերտ Ալեն Սարկիսյանը՝  մարզում 4-րդ տեղը: Շնորհավորում ենք նրանց և մաղթում ավելի մեծ հաղթանակներ:




Sunday, June 15, 2014

Սյունիքի միջնակարգ դպրոցի մասնակցությունը Հայ Ասպետ հեռուստախաղին

Դպրոցում աշակերտների մոտ նպատակասլացություն և էլ առավել աշխատասիրություն հաղորդելու համար դպրոցի տնoրինությունը հայտ ներկայացրեց <<Հայ Ասպետ>> հեռուստախաղին մասնակցելու համար: Հայտը հաստատվելուց հետո սկսվեցին  ուսուցիչների մեծ պատասխանատվությամբ և աշակերտների ջանասիրաբար պարապունքները : Հունիսի 7-ին արդեն զինված գիտելիքների մեծ պաշարով և տիրապետելով հայ ժողովրդական պարերին ուղևորվեցինք Երևան: Ճանապարհին՝ Գորիսում, ստացանք քահանա տեր Ահարոն Մելքումյանի օրհնությունը և դրական լիցքերով  շարունակեցինք ճանապարհը: Բայց բոլորիս համակել էր մի անորոշություն.  որտեղ, ինչ, ում հետ հարցերը հանգիստ չէին տալիս մեզ: Սակայն հաջորդ օրը խաղը սկսելուն պես բոլորիս մոտ անորոշությունն անցավ և մտանք խաղի մեջ զգոն, ուշադիր, լուրջ և պայքարող: Խաղի մինչ ավարտը առաջին հորիզոնականում էինք,  միայն երրորդ փուլի վերջում 3 միավորով զիջեցինք և 58 միավորով հատնվեցինք երկրորդ հորզոնականում: Խաղին մասնակցությունը մեզ տվեց վստահություն մեր ուժերին ու կարողություններին: Ցանկացած հաղթանակին հասնելու համար պետք է լինել ուժեղ հոգով, մտքով և մարմնով: Եվ այդ գեղեցիկ, վստահ խաղ ցուցաբերած երեխաներն են՝
Հիմնական թիմ.
1. Նարե Բարսամյան (ավագ) - 6-րդ դասարան
2. Իննա Մնացականյան-6-րդ դասարան
3. Մոնիկա Գրիգորյան-7-րդ  դասարան
4. Էդգար Ղազարյան - 6-րդ դասարան
5. Արսեն Հարությունյան - 6-րդ դասարան

Օգնող թիմ.
1.Մարինա Գրիգորյան
2.Անի Մնացականյան
3.Ալեքս Ստեփանյան
4.Վահան Վարդանյան
5.Միլենա Զաքարյան
6.Ռիմա Խաչատրյան



Monday, June 9, 2014

Վերջին զանգ










Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար  հունիսի 5-ը  պատասխանատու օր  էր։ Լույս տեսավ  դպրոցի ԱԽ-ի թերթի առաջին և երկրորդ համարները։
     Դպրոցում ստեղծվել է մի թիմ՝ աշակերտական խորհուրդ, որն ամեն հարցում աջակցում և օգնում է և երեխաներին, և ուսուցիչներին։ Այն նպաստում է սովորողների ինքնադրսևորմանը, կրթությանն ու ինքնակրթությանը։ ԱԽ –ն աջակցում է աշակերտության  համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի  իրականացմանը։ Հատկապես ակտիվ սկսեց գործել 2013-14 ուստարում, որին նպաստեց  համագործակցությունը ՎՎ կազմակերպության հետ։ Ստեղծեցին բլոգ և  թերթը, որը հանդիսանում է կիսամյակների  գործունեության հաշվետվությունը։
    Շատ աշխատանքներ էին կատարվում, որոնք չէին լուսաբանվում կամ իրենց տեղն էին գտնում այլ թերթերում: Դպրոցի տնօրինությունը լավ գիտակցելով, որ երեխաներն են մեր վաղվա օրվա ակտիվ քաղաքացիները, որոշեցին աշակերտական խորհրդի առաջարկությունը կյանքի կոչել։ Սեփական թերթ ունենալու գաղափարը աշակարետներինն էր:
   Կրթությունը միջոց է, որով մարդկանց նպատակներն և սովորույթները ապրում և փոխանցվում են մի սերնդից  հաջորդ սերունդ։ Մեր դպրոցում կրթության կազմակերպման լավագույն միջոցներից է համարվելու թերթը, որով աշակերտների առաջ կբացվի մեր նպատակները, ավանդույթները, կատարած աշխատանքները, և դրանք կփոխանցվեն տարեց տարի։  Դպրոցում ուշադրության կենտրոնում է ոչ միայն կրթությունը, այլև հայրենասիրական, ռազմական ու հոգևոր դաստիարակությունը։ Հենց սրանց հիման վրա էլ կազմվել են թերթի խորագրերը։ Դրանցից յուրաքանչյուրը իր մեջ բովանդակում է դպրոցի աշխատանքը, առօրյան, ձեռք բերած հաջողությունները։
    Կարծում ենք, որ այս կերպ ծնողն առավել տեղեկացված կլինի դպրոցի և երեխայի գործունեությունից և տեսնելով հոդվածներն ու նկարները ավելի ոգևորված կլինի իր երեխայի ուսման հարցում։ Համոզված ենք, որ սիրով կընդունվի այն, կդառնա յուրաքանչյուր աշակերտի և ծնողի սեղանի թերթը, յուրաքանչյուր ծնող կփնտրի  այնտեղ իր երեխայի   հաջողությունները, կատարած աշխատանքներն ու  նկարները։ Եվ ուսումնասիրելով թերթը, տեղեկացված կլինեն  դպրոցի  կիսամյակում կատարած աշխատանքներին։
     Թերթի տպագրությունը հովանավորել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ը, որի տնօրինությանը աշակերտական խորհուրդը և դպրոցի անձնակազմը իր խորհին շնորհակալությունը հայտնեց փոքրիկ հուշանվերով։
    Թերթը մի լուսավոր էջ բացեց  դպրոցի  պատմության մեջ։








Հրաժեշտ տարրական դպրոցին