Monday, June 9, 2014

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար  հունիսի 5-ը  պատասխանատու օր  էր։ Լույս տեսավ  դպրոցի ԱԽ-ի թերթի առաջին և երկրորդ համարները։
     Դպրոցում ստեղծվել է մի թիմ՝ աշակերտական խորհուրդ, որն ամեն հարցում աջակցում և օգնում է և երեխաներին, և ուսուցիչներին։ Այն նպաստում է սովորողների ինքնադրսևորմանը, կրթությանն ու ինքնակրթությանը։ ԱԽ –ն աջակցում է աշակերտության  համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի  իրականացմանը։ Հատկապես ակտիվ սկսեց գործել 2013-14 ուստարում, որին նպաստեց  համագործակցությունը ՎՎ կազմակերպության հետ։ Ստեղծեցին բլոգ և  թերթը, որը հանդիսանում է կիսամյակների  գործունեության հաշվետվությունը։
    Շատ աշխատանքներ էին կատարվում, որոնք չէին լուսաբանվում կամ իրենց տեղն էին գտնում այլ թերթերում: Դպրոցի տնօրինությունը լավ գիտակցելով, որ երեխաներն են մեր վաղվա օրվա ակտիվ քաղաքացիները, որոշեցին աշակերտական խորհրդի առաջարկությունը կյանքի կոչել։ Սեփական թերթ ունենալու գաղափարը աշակարետներինն էր:
   Կրթությունը միջոց է, որով մարդկանց նպատակներն և սովորույթները ապրում և փոխանցվում են մի սերնդից  հաջորդ սերունդ։ Մեր դպրոցում կրթության կազմակերպման լավագույն միջոցներից է համարվելու թերթը, որով աշակերտների առաջ կբացվի մեր նպատակները, ավանդույթները, կատարած աշխատանքները, և դրանք կփոխանցվեն տարեց տարի։  Դպրոցում ուշադրության կենտրոնում է ոչ միայն կրթությունը, այլև հայրենասիրական, ռազմական ու հոգևոր դաստիարակությունը։ Հենց սրանց հիման վրա էլ կազմվել են թերթի խորագրերը։ Դրանցից յուրաքանչյուրը իր մեջ բովանդակում է դպրոցի աշխատանքը, առօրյան, ձեռք բերած հաջողությունները։
    Կարծում ենք, որ այս կերպ ծնողն առավել տեղեկացված կլինի դպրոցի և երեխայի գործունեությունից և տեսնելով հոդվածներն ու նկարները ավելի ոգևորված կլինի իր երեխայի ուսման հարցում։ Համոզված ենք, որ սիրով կընդունվի այն, կդառնա յուրաքանչյուր աշակերտի և ծնողի սեղանի թերթը, յուրաքանչյուր ծնող կփնտրի  այնտեղ իր երեխայի   հաջողությունները, կատարած աշխատանքներն ու  նկարները։ Եվ ուսումնասիրելով թերթը, տեղեկացված կլինեն  դպրոցի  կիսամյակում կատարած աշխատանքներին։
     Թերթի տպագրությունը հովանավորել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ը, որի տնօրինությանը աշակերտական խորհուրդը և դպրոցի անձնակազմը իր խորհին շնորհակալությունը հայտնեց փոքրիկ հուշանվերով։
    Թերթը մի լուսավոր էջ բացեց  դպրոցի  պատմության մեջ։








No comments:

Post a Comment