Դպրոցում աշակերտների մոտ նպատակասլացություն և էլ առավել աշխատասիրություն հաղորդելու համար դպրոցի տնoրինությունը հայտ ներկայացրեց <<Հայ Ասպետ>> հեռուստախաղին մասնակցելու համար: Հայտը հաստատվելուց հետո սկսվեցին ուսուցիչների մեծ պատասխանատվությամբ և աշակերտների ջանասիրաբար պարապունքները : Հունիսի 7-ին արդեն զինված գիտելիքների մեծ պաշարով և տիրապետելով հայ ժողովրդական պարերին ուղևորվեցինք Երևան: Ճանապարհին՝ Գորիսում, ստացանք քահանա տեր Ահարոն Մելքումյանի օրհնությունը և դրական լիցքերով շարունակեցինք ճանապարհը: Բայց բոլորիս համակել էր մի անորոշություն. որտեղ, ինչ, ում հետ հարցերը հանգիստ չէին տալիս մեզ: Սակայն հաջորդ օրը խաղը սկսելուն պես բոլորիս մոտ անորոշությունն անցավ և մտանք խաղի մեջ զգոն, ուշադիր, լուրջ և պայքարող: Խաղի մինչ ավարտը առաջին հորիզոնականում էինք, միայն երրորդ փուլի վերջում 3 միավորով զիջեցինք և 58 միավորով հատնվեցինք երկրորդ հորզոնականում: Խաղին մասնակցությունը մեզ տվեց վստահություն մեր ուժերին ու կարողություններին: Ցանկացած հաղթանակին հասնելու համար պետք է լինել ուժեղ հոգով, մտքով և մարմնով: Եվ այդ գեղեցիկ, վստահ խաղ ցուցաբերած երեխաներն են՝
Հիմնական թիմ.1. Նարե Բարսամյան (ավագ) - 6-րդ դասարան
2. Իննա Մնացականյան-6-րդ դասարան
3. Մոնիկա Գրիգորյան-7-րդ դասարան
4. Էդգար Ղազարյան - 6-րդ դասարան
5. Արսեն Հարությունյան - 6-րդ դասարան
Օգնող թիմ.
1.Մարինա Գրիգորյան
2.Անի Մնացականյան
3.Ալեքս Ստեփանյան
4.Վահան Վարդանյան
5.Միլենա Զաքարյան
6.Ռիմա Խաչատրյան
No comments:
Post a Comment