Friday, September 19, 2014

Գիտելիքի օր



          
Նոր ուսումնական  տարին  սկսվեց  գիտելիքի  օրվան  նվիրված  միջոցառումով։
Ներս  բերվեց  դրոշը  ու  հնչեց  հիմնը։ Որից  հետո  տնօրենը  իր  ջերմ  խոսքերը  հղեց  դպրոցականներին, ուսուցիչներին  և  ծնողներին։ Կոչ արեց  ծնողներին լինել  առավել  ուշադիր  և  հետևողական  երեխաների  ուսման  նկատմամբ, որպեսզի   ուսումնական  տարին  լինի  առավել  արդյունավետ, քանզի  որակյալ  կրթությունը  մեր  գերակա  նպատակն  է։ Իր  ջերմ  շնորհավորանքներն  ու  բարեմաղթանքները  հղեց  առաջին  անգամ  դպրոց  ոտք  դնող  առաջին  դասարանցիներին,  որոնց  համար  ամենահիշարժան  օրերից  մեկն  է, շնորհավորեց  2013-2014 ուստարվա  շրջանավարտներին,  որոնց  առջև  բացվել  է այլ ուսումնական հաստատության  դռներ։
Այս  ուսումնական  տարվա  սկիզբն  առավել  նշանակալից  էր  և  հպարտությամբ  ներշնչվեցին  բոլորը,  քանի  որ  դպրոցի  շրջանավարտ  Հայկ  Արարատի  Դանիելյանը  պարգևատրվել  էր  նախարարի  կողմից  շնորհակալագրով՝  մարտական  գործողություններին  իր  ակտիվ  մասնակցության  համար։
Իրենց  ջերմ  խոսքերն  ու շնորհավորանքները  հղեցին նաև հյուրերը:
Կրտսեր  ընկերներին՝ առաջիններին,  իրենց  խոսքերը  հղեցին  ավարտական  երեխաները։ Նրանց  թողեցին  իրենց  ոսկե  օրերի  փունջը, լիաթոք  ծիծաղը, կապույտ  երկինքը, հազարաշող  արևն  ու  մայրիկի  ժպիտի  նման  ուսուցչուհու ժպիտը։ Կոչ  արեցին  սիրել  կյանքը, ուսուցիչներին, ընկերներին  և  հաջողություններ  մաղթեցին  ուսման  ճանապարհին։ Եվ իրենց  փոքրիկ  նվերները  ստանալով  դպրոցին  ողջունեցին  նաև  փոքրիկ  առաջինները։
Այնուհետև  շնորհավորանքներ  ու  գովասանագրեր   ստացան  գերազանց սովորող  աշակերտները, <<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթի մասնակիցները, ինչպես  նաև  <<Հայ ասպետ>> հեռուստախաղի  մասնակիցները,  որոնք  մեկ  անգամ  ևս  հիացրին  իրենց  պարով։
Իսկ դպրոցում  գործող  <<Շոտոկան>> կարատեի  խմբակի  երեխաները  ուղղակի  զարմացրին  ու  հիացրին  իրենց  ցուցադրական  ելույթով։
Ամփոփելով  2013-2014 ուսումնական  տարվա  հաջողությունները, նշվեց  նաև  այն  ծրագրերը, որոնք  իրենց  հովանավորներն  են  գտել  և  իրականացվել  այդ  ուսումնական  տարում  և  շնորհակալություններ  հղվեցին  բոլոր  հովանավորներին։
Գիտելիքը  ժամանակակից  մարդ  կոչվելու  չափանիշն  է։Գիտելիքն  է  զենքը  խավարի  դեմ  պայքարելու և գիտելիքն  է  բերում  ցանկացած  հաղթանակ։ Թող  այս  տարին  մեր  դպրոցի  համար լինի  գիտելիքներով  արգասաբեր, լի հաջողություններով  ու  ձեռքբերումներով։ 





No comments:

Post a Comment