ՎՎ–ի անմիջական մասնակցությամբ Սյունիքի միջնակարգ
դպրոցում սեպտեմբերի 19 –ին նշվեց
քաղաքացիական հասարակության օրը: ՄԿԱ –ի գծով տնօրենի տեղակալ
Ա.Վեզիրյանը բացատրեց երեխաներին, որ ցանկացած
հասարակություն իրենից ներկայացնում
է սոցիալական, տնտեսական, քաղաքական,
հոգևեր – մշակութային և այլ համակարգերի ամբողջություն: Հասարակությունը անցել է
զարգացման բարդ և հակասական ճանապարհ: Քաղաքացիական հասարակության
հենարաններն են ընտանիքը, սեփականությունը, ազատությունը, կարգուկանոնը, բարոյականությունը: ԴԱԿ – իչ
Հ. Մնացականյանը առաջարկեց երեխաներին << Ես իմ երկրի ապագան
եմ >>,<< Ես եմ կերտում
իմ ապագան>> խորագրերով
խմբակային աշխատանք: Երեխաները ներկայացրեցին
և եկան այն եզրակացության
, որ մեր
երկրում քաղաքացիական հասարակությունը ժողովրդական
և իրավական է:
No comments:
Post a Comment