10-րդ դասարանցիները շատ անգամ լսելով բերդի անառիկ շինության և պատմական նշանակության մասին, ցանկացան տեսնել այդ պատմական իրադարձություններով հարուստ բերդը, որն ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ առանձնակի տեղ է գրավում ՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ:
Sunday, November 30, 2014
Այցելություն պատմամշակութային վայր
10-րդ դասարանցիները շատ անգամ լսելով բերդի անառիկ շինության և պատմական նշանակության մասին, ցանկացան տեսնել այդ պատմական իրադարձություններով հարուստ բերդը, որն ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ առանձնակի տեղ է գրավում ՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ:
Մեր Մեծերը - Հովհաննես Թումանյան
2014 թվականին լրացավ
ամենայն հայոց բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի ծննդյան
145- ամյակը։ Սյունիքի միջնակարգ դպրոցում
տոնեցին մեծ կենսագրի
փառքը և փառաբանեցին
հանճարի անմահ գործը։
Աշակերտները Թումանյանի վճիտ և պատկերավոր
լեզվով ներկայացրին գրողի կյանքի ժամանակագրությունը, արտասանեցին քառյակներ, Հովհաննես Թումանյանի
փայլուն մտքերից և հանճարեղ մարդկանց
մտքերը Թումանյանի մասին։ 5-րդ
դասարանի աշակերտները բեմականացրին
<<Բզեզի դպրոցը>> ստեղծագործությունը, որի մեջ փայլատակում
է սուր հեգնանքը
ուսուցման հնացած ձևերի ու մեթոդների
դեմ։ 6-րդ դասարանցիները բեմադրեցին <<Գիքորը>> պատմվածքը՝ մեկ անգամ ևս վերապրելով փոքրիկ
տղայի դժվար ապրուստը
հարուստի տանը։
Միջոցառումը ավարտվեց <<Բարին է հաղթում>> երգով՝ որպես բարության և ազնվության լույսի
ճառագում բոլոր սերունդներին։
Հովհաննես Թումանյանը իր կյանքի
կարճատև ակնթարթում սերմանեց
<< Մարդու գործն է միշտ անմահ >> հունդը, որով
միայն սնունդ են առնում ու ավանդաբար
հարատևում են սերունդները։ Սա է Հովհաննես Թումանյան ոգեղեն
խորհրդի անմահության գրավականը։
Դպրոցում կազմակերպված միջոցառումն
էլ ծառայում էր հենց այս նպատակին՝
<<Միշտ վառ ու պայծառ պահել Մեծ
լոռեցու հիշատակը>>։
Աշնան թևերով
2014թ. նոյեմբերի 14-ին Սյունիքի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում
աշունն էր հյուր եկել իր ողջ գեղեցկությամբ: Պատուհանը բացելու կարիք չկար, աշունը
ներսում էր…ինչ տերևաթափ, ինչ գույներ: Այնքան գեղեցիկ էր, որ կարծես զգում էինք նաև
աշնան սառը բուրմունքը: <<Աշնան ցերեկույթն>>
էր սկսվել: Այն սկսվեց <<Ծընգըլ-մընգըլ ծիվ-ծիվ>> պարով: Աշունը գովերգեցին
երգերով, բանաստեղծություններով: Ներկայացրին << Թռչունները>> բեմականացումը
անտառային ձայների ներքո և ձմեռող թռչունները բարի ճանապարհ մաղթեցին չվող թռչուններին:
Ցերեկույթը
կազմակերպել էր դասվար Ռիտա Ղազարյանը:
Կապ մշակութային և գիտության օջախների հետ
Համո Սահյանի 100 ամյակին նվիրված
միջոցառումները Սյունիքի միջնակարգ
դպրոցում ավարտվեցին հոկտեմբերի
31-ին։ Առավոտյան դպրոցի միջանցքներում
եռուզեռ էր։ Իրար էին խառնվել սովորողները, ուսուցիչները, ծնողները։ Համո Սահյանի 100 ամյակին
նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած 13
պարման- պարմանուհիները ուխտագնացության
մեկնեցին բնության ամենանուրբ
և հավատարիմ բանաստեղծի
ծննդավայրը։ Նրա պոեզիան էր, որ
հայրենիքի համար դժվար պահերին
պահեց ու
պահպանեց հայկական գյուղերը։ << Ախր, ես ինչպես
վեր կենամ գնամ >> բանաստեղծությունը ստիպեց մարդկանց
արարել, գուրգուրել ու տաքացնել
յուրաքանչյուր քար ու քարափ։ Նրա
տաղանդի ուժն էր, որ հերոսության ոգեկոչումներ տվեց․․․
Ճանապարհին ամենուրեք աշնանային արբշիո
գույներ էին, և ես մտքումս
արտասանում էի <<Օրոր է ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի
քունը չէր տանում>>։ Հասկացա, որ Համո Սահյանը ոչ միայն բանաստեղծ
է, այլ նաև նկարիչ, քանզի միայն նկարիչն է գույների
վարպետը։
Դարբաս գյուղ հասնելուն պես
մեր ուշադրությունը գրավեց
ճարտարապետական գեղեցիկ լուծումներով
նորակառույց եկեղեցին։ Մենք պահանջեցինք
վարորդից կանգնել։ Իջանք միկրոավտոբուսից և բարձրացանք եկեղեցու
բարենորոգված բակը։ Բակում նորատունկ
սոճիներ էին ու բազմերանգ
բացված վարդեր, որոնց բուրմունքը
լցրել էր օդը։ Երևում
էր, որ մի հոգատար
ձեռք խնամում էր եկեղեցու բակը։ Եկեղեցու ներսում
մեզ ջերմ դիմավորեց քահանան։ Իմանալով, որ Կապանից
ենք, պատմեց եկեղեցու կառուցման
պատմությունը։ Մեզ հիացրեց նաև եկեղեցու
ներսի պատկերազարդ պատերը։ Մոմ
վառեցինք և շարունակեցինք
մեր Ճանապարհը։
Երբ հասանք Լոր գյուղ,
մեզ ասացին, որ թանգարանի աշխատակիցը հարգելի
պատճառով մայրաքաղաք է գնացել։ Գյուղացիներից մեկը բացեց թանգարանի
դռները , հեռաձայնեց թանգարանի աշխատակցուհուն, որը մեզ անաղարտ
մայրենիով ներկայացրեց թանգարանի
ամեն մի իրը, նկարը։ Հուշամատյանում գրառում
կատարեցինք և դուրս եկանք
թանգարանից։ Գյուղացիները, որոնք մեզ շրջապատել ու հարցուփորձ
էին անում, խորհուրդ տվեցին բարձրանալ գյուղի վերևում
գտնվող 1686 թ․-ին կառուցված եկեղեցին։ Եվ
ի զարմանս մեզ, եկեղեցին կանգուն
էր, միայն շրջակայքում բարեկարգման
աշխատանքներ էին կատարվում։ Երեխաները տերունական
աղոթքը հնչեցրեցին, խմեցին սուրբ ջրից և բռնեցինք
վերադարձի ճամփան, խորհելով մեր տեսածի,
զգացածի և լսածի մասին։
Հուսով ենք, որ հաջորդ
այցին թանգարանի վերանորոգումն
արդեն ավարտած կլինեն։
Subscribe to:
Posts (Atom)