Sunday, November 30, 2014

Մեր Մեծերը - Հովհաննես Թումանյան



   2014 թվականին  լրացավ  ամենայն  հայոց  բանաստեղծ  Հովհաննես  Թումանյանի   ծննդյան  145- ամյակը։ Սյունիքի  միջնակարգ  դպրոցում    տոնեցին  մեծ  կենսագրի  փառքը  և  փառաբանեցին  հանճարի  անմահ  գործը։
   Աշակերտները  Թումանյանի  վճիտ  և  պատկերավոր  լեզվով  ներկայացրին  գրողի  կյանքի  ժամանակագրությունը, արտասանեցին  քառյակներ, Հովհաննես  Թումանյանի  փայլուն  մտքերից  և  հանճարեղ  մարդկանց  մտքերը  Թումանյանի  մասին։ 5-րդ  դասարանի  աշակերտները  բեմականացրին  <<Բզեզի  դպրոցը>>   ստեղծագործությունը, որի  մեջ  փայլատակում  է  սուր  հեգնանքը  ուսուցման  հնացած  ձևերի  ու  մեթոդների  դեմ։ 6-րդ դասարանցիները  բեմադրեցին  <<Գիքորը>> պատմվածքը՝ մեկ անգամ  ևս  վերապրելով  փոքրիկ  տղայի  դժվար  ապրուստը  հարուստի տանը։
   Միջոցառումը ավարտվեց <<Բարին է հաղթում>> երգով՝  որպես բարության և ազնվության  լույսի  ճառագում բոլոր  սերունդներին։
   Հովհաննես Թումանյանը  իր  կյանքի  կարճատև  ակնթարթում  սերմանեց  << Մարդու  գործն  է  միշտ  անմահ >>  հունդը, որով  միայն  սնունդ են առնում ու  ավանդաբար  հարատևում են  սերունդները։ Սա  է Հովհաննես Թումանյան  ոգեղեն   խորհրդի  անմահության  գրավականը։
      Դպրոցում  կազմակերպված  միջոցառումն  էլ  ծառայում  էր  հենց  այս  նպատակին՝ <<Միշտ  վառ ու պայծառ  պահել  Մեծ լոռեցու  հիշատակը>>։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Ղազարյան 








No comments:

Post a Comment