Wednesday, December 30, 2015

Ամանորը դպրոցում

   Տարեմուտն հյուր եկավ Սյունիքի միջնակարգ դպրոցին  հեքիաթային հրաշքներով ու հմայքով: Սկզբում փոքրիկ Ձմեռ պապն ու Ձյունանուշը հյուր եկան փոքրիկներին. հեքիաթային կերպարներ, երգ ու պար, Ձմեռ պապի նվերներ, տոնական տրամադրություն...Իսկ հետո մեծերի համար հյուր եկավ մի նոր Ձմեռ պապ, որն իր ռեպով մի նոր ոճ ու  տրամադրություն հաղորդեց բոլորին: Այնուհետև հեքիաթային նոր հերոսներ, երգ, պար... փոքրիկ Իննեսան իր ճկուն մարմնով ու շարժումներով ոււղղակի հիացրեց հանդիսատեսին, իսկ քիչ անց իր եղբոր ու մայրիկի հետ իրենց երգով հուզեցին բոլորին: Միջոցառումն այնքան բազմաոճ ու հագեցած էր, որ բոլորն ուղղակի հիացած էին: Այսպիսի բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք հեռացող տարուն... Միջոցառման վերջում  դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին այդքան գեղեցիկ հանդես գալու համար, շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթեց հույսերի իրականացման ու հաղթանակներով լի տարի:
Փոքրիկների միջոցառումը կազմակերպել էր դասվար Ռ. Ղազարյանը
Միջին և ավագ դասարանների միջոցառումը կազմակերպել էր 
ռուսաց լեզվի ուսուցչուհի Ն. Խաչատրյանը





















Wednesday, December 2, 2015

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համշխարհային օրն է:

ՄԻԱՎ վարակը չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական վիճակ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել երեխաների իրազեկվածությունը, սովորել <<ապրել>> վիրուսների հետ և կարողանալ պաշտպանվել:
21-րդ դարի հրամայականը առողջ ապրելակերպն է:
Ի՞նչ անել...
  1. Լինել գրագետ
  2. Առողջ սնվել
  3. Զբաղվել սպորտով
  4. Հասկանալ ինչո՞ւ է օրգանիզմը կորցնում վարակների դեմ պայքարելու ունակությունը և հիշել.  
  << Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել>>
 Հիպոկրատ







Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված Ֆիզիկայի ուսուցիչների 22 -րդ գիտամեթոդական համաժողովին իր մասնակցությունն ունեցավ Սյունիքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանը:

Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված Ֆիզիկայի ուսուցիչների 22 -րդ գիտամեթոդական համաժողովին իր մասնակցությունն ունեցավ Սյունիքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանը:
Ներկայացվում է զեկույցը՝
<<Սյունիքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Զեկուցող՝ ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան
Համահեղինակ՝<<Սյունիքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Մնացականյան
Թեմա՝<<ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում որպես ֆիզիկայի առավել արդյունավետ  դասավանդման միջոց>>

      Համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը  ուսուցանվող նյութի լիարժեք ընկալման հնարավորություններ է ստեղծում կապված տեղեկատվության պատկերային ներկայացման և հետադարձ կապի ապահովման շնորհիվ: Հսկայական տեքստերի, նյութերի, տարբեր սխեմաների և լուսանկարների արխիվացման արդյունքում մատուցվող նյութը կարող է լինել առավել հագեցված և հետաքրքիր, նպաստի սովորողի մոտիվացիայի ձևավորմանը: Տեխնոլոգիաների կիրառումը նաև հնարավորություն է տալիս վերադարձը տարբեր նյութերի, արդյունավետ է դարձնում փնտրումները, հաշվարկները: Նաև կարող է ապահովել ուսուցանվող նյութի յուրացման ցուցանիշը համապատասխան ծրագրային հագեցվածության պարագայում:
   ՏՀ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման միջոցներ են վիրտուալ լաբորատորիաները, դրանցում ներդրված համակարգչային մոդելավորող ուսումնական ծրագրերը, շնորհանդեսներով ներկայացվող ամփոփ էլեկտրոնային բովանադակությունները, անիմացիաները և այլ էլեկտրոնային պաշարներ:
   ՏՀ տեխնոլոգիաների կիրառության ծրագրամեթոդական ապահովումը ոչ միայն բարձրացնում է դասի արդյունավետությունը և ուսումնառության մակարդակը, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման սովորողների հմտությունների մակարդակը, ստեղծագործականությունն ու ինքնազարգացումը: Նրանք ձեռք են բերում պատասխանատվություն` որոնումներ կատարելու, փնտրելու, գտնելու համապատասխան տեղեկատվությունը, ուսումնասիրելու և ի նպատակ օգտագործելու: Նաև տեխնոլոգիաների կիրառությունը նպաստում է ուսուցչի հնարավորությունների և կարողությունների կատարելագործմանը, համացանցի միջոցով այլ մասնագետների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: ՏՀ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը սովորողների տեսանկյունից, հանգում է անհատական մոտեցման խթանմանը: Ուսուցիչները տեխնոլոգիաների կիրառման գործընթացում ձգտում են բավարարել սովորողների անհատական պահանջները և իրատեսորեն գնահատել նրանց հնարավորությունները:
  ՏՀ տեխնոլոգիաների կիրառումով ֆիզիկայի դասընթացը դառնում է առավել արդյունավետ ու գրավիչ, սովորողները հետաքրքրությամբ ու հաճույքով են մասնակցում դասին,, հարստանում է տեսազննական միջոցներով, որոնք խթանում են աշակերտների հետաքրքրությունը դեպի առարկան, օգնում են նրանց ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը՝ ապահովում է գիտելիքի մատուցման ամբողջականությունը, և լայն հնարավորություններ են ստեղծվում  ինքնուրույն աշխատանքի համար, ավանդական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած խնայվում է  ահագին ժամանակ:
  Սակայն էլեկտրոնային պաշարների առկայությունն ինքնին բավարար չէ ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար. անհրաժեշտ է նաև դրանց կիրառության մեթոդական հենքի ապահովումը:
Իմ ուսումնասիրությունից. Եթե ուսուցիչը դասապրոցեսին օգտագործում է էլեկտրոնային պաշար առանց այն համապատասխանեցնելու իր պլանին, կամ շեշտը հաճախակի դնում է միայն այդ էլեկտրոնային պաշարի վրա, ապա դա բերում է բացասական երևույթի. Եթե ուսուցիչը ինքը չի տիրապետում հաակարգչային աշխատանքներին և դասապրոցեսին օգտվում է էլեկտրոնային պաշարից, որը սակայն ամբողջությամբ չի վերաբերվում իր դասընթացին, նույնպես բացասական ազդեցություն է ունենում (ժամանակի վատնում, աշակերտների ուշադրության շեղում թեմայից),  …. Դասապրոցեսը ՏՀՏ –ի կիրառմամբ առավել արդյունավետ դարձնելու  համար անհրաժեշտ պայման է ՏՀ տեխնոլոգիաների ծրագրային իմացություն,  ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների հետ դրանց համադրումը և սովորողների ակտիվ, համագործակցային ներգրավումը:
Ներկայացվեց  ՏՀՏ –ի կիրառմամբ մեկ դասի օրինակ.

Թեմա՝ Արքիմեդի օրենքը / այն ամբողջությամբ ներկայացված է http://lib.armedu.am կայքում/





Monday, November 23, 2015

Մի ակնթարթ ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ ընկերության աշխատասենյակում

Եթե փորձեք մտնել <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ընկերության աշխատասենյակ, ապա կհամոզվեք, որ կրթական գործընթացին զուգահեռ խիստ կարևոր է նաև արժեքային համակարգի ձևավորումը: Կտեսնեք, թե ինչպիսի աշխույժ, համերաշխ մթնոլորտ է տիրում աշխատանքային գործընթացում, ինչպիսի ոգևորվածությամբ են պատրաստում գրենական գորգերը, ինչպես են իրենց գործի մեջ արդեն հմտացած մեծերը օգնում նոր սկսող, իրենց ցակությամբ գործի մեջ ներգրավված փոքրիկներին: Իսկ մարկետինգի աշակերտները զբաղվում են իրենց գործով՝ արտադրանքի իրացման ուղղությամբ:





ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ ընկերության ուսումնական և արտադրական աշխատանքները

   Համատեղ ընթանում է <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>>  ընկերության և ուսումնական,  և արտադրական աշխատանքները: Աշակաերտները ծանոթացել են կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարին, պատմությանը, հասկացել են բարեգործության և ԿՍՊ -ի տարբերությունը, հիմնական նպատակները:


Saturday, November 14, 2015

Այց ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ

   Նոյեմբերի 13-ին <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրի շրջանակներում  Սյունիքի միջնակարգ դպրոցի <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ - ի մի քանի անդամներ  այլ դպրևոցների ԱԳԸ-ների մի խումբ անդամների հետ միասին  այցելեցին Սյունիքի մարզում գործող ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ: Աշակերտական գործարար ընկերության անդամներին ընդունեց Տնտեսական և բնապահպանական ծրագրի օգնական Կարեն Արզումանյանը:  Կարեն Արզումանյանը  ներկայացրեց ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում և Սյունիքի մարզում: Այս հանդիպումը իր նշանակությունն ունեցավ <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ - ի  որոշումների վրա: Ընկերությունն որոշեց, որ իր արտադրությունից ստացած շահույթն ուղղելու է դպրոցի շրջակայքի բնապահպանական խնդրի լուծմանը:






Wednesday, November 11, 2015

Շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր...

   Հոկտեմբերի 26-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում կայացած մանկավարժական խորհրդի նիստին ներկա էին նաև <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ-ի աշակերտները և ԱԽ-ի անդամները: 
 Երևանի  Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում տեղի ունեցած «Հայաստանի պատա նեկան  նվաճումներ» կազմակերպության կողմից նախաձեռնած «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառմանը դպրոցի <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ-ի մասնակցության մասին ներկայացրին տոնավաճառից վերադարձած աշակերտները և ընկերության ղեկավարին հանձնեցին իրենց ստացած մրցանակը՝<<Լավագույն նորարար ընկերություն>> պատվոգիրը: Ընկերության ղեկավարին հանձնվեց նաև Աշակերտական խորհրդի կողմից շնորհակալագիր՝ տոնավաճառին գերազանց մասնակցության համար: Շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր հղեցին նաև տնօրինությունն ու մանկավարժները...