Wednesday, December 2, 2015

Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված Ֆիզիկայի ուսուցիչների 22 -րդ գիտամեթոդական համաժողովին իր մասնակցությունն ունեցավ Սյունիքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանը:

Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված Ֆիզիկայի ուսուցիչների 22 -րդ գիտամեթոդական համաժողովին իր մասնակցությունն ունեցավ Սյունիքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանը:
Ներկայացվում է զեկույցը՝
<<Սյունիքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Զեկուցող՝ ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան
Համահեղինակ՝<<Սյունիքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Մնացականյան
Թեմա՝<<ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում որպես ֆիզիկայի առավել արդյունավետ  դասավանդման միջոց>>

      Համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը  ուսուցանվող նյութի լիարժեք ընկալման հնարավորություններ է ստեղծում կապված տեղեկատվության պատկերային ներկայացման և հետադարձ կապի ապահովման շնորհիվ: Հսկայական տեքստերի, նյութերի, տարբեր սխեմաների և լուսանկարների արխիվացման արդյունքում մատուցվող նյութը կարող է լինել առավել հագեցված և հետաքրքիր, նպաստի սովորողի մոտիվացիայի ձևավորմանը: Տեխնոլոգիաների կիրառումը նաև հնարավորություն է տալիս վերադարձը տարբեր նյութերի, արդյունավետ է դարձնում փնտրումները, հաշվարկները: Նաև կարող է ապահովել ուսուցանվող նյութի յուրացման ցուցանիշը համապատասխան ծրագրային հագեցվածության պարագայում:
   ՏՀ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման միջոցներ են վիրտուալ լաբորատորիաները, դրանցում ներդրված համակարգչային մոդելավորող ուսումնական ծրագրերը, շնորհանդեսներով ներկայացվող ամփոփ էլեկտրոնային բովանադակությունները, անիմացիաները և այլ էլեկտրոնային պաշարներ:
   ՏՀ տեխնոլոգիաների կիրառության ծրագրամեթոդական ապահովումը ոչ միայն բարձրացնում է դասի արդյունավետությունը և ուսումնառության մակարդակը, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման սովորողների հմտությունների մակարդակը, ստեղծագործականությունն ու ինքնազարգացումը: Նրանք ձեռք են բերում պատասխանատվություն` որոնումներ կատարելու, փնտրելու, գտնելու համապատասխան տեղեկատվությունը, ուսումնասիրելու և ի նպատակ օգտագործելու: Նաև տեխնոլոգիաների կիրառությունը նպաստում է ուսուցչի հնարավորությունների և կարողությունների կատարելագործմանը, համացանցի միջոցով այլ մասնագետների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: ՏՀ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը սովորողների տեսանկյունից, հանգում է անհատական մոտեցման խթանմանը: Ուսուցիչները տեխնոլոգիաների կիրառման գործընթացում ձգտում են բավարարել սովորողների անհատական պահանջները և իրատեսորեն գնահատել նրանց հնարավորությունները:
  ՏՀ տեխնոլոգիաների կիրառումով ֆիզիկայի դասընթացը դառնում է առավել արդյունավետ ու գրավիչ, սովորողները հետաքրքրությամբ ու հաճույքով են մասնակցում դասին,, հարստանում է տեսազննական միջոցներով, որոնք խթանում են աշակերտների հետաքրքրությունը դեպի առարկան, օգնում են նրանց ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը՝ ապահովում է գիտելիքի մատուցման ամբողջականությունը, և լայն հնարավորություններ են ստեղծվում  ինքնուրույն աշխատանքի համար, ավանդական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած խնայվում է  ահագին ժամանակ:
  Սակայն էլեկտրոնային պաշարների առկայությունն ինքնին բավարար չէ ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար. անհրաժեշտ է նաև դրանց կիրառության մեթոդական հենքի ապահովումը:
Իմ ուսումնասիրությունից. Եթե ուսուցիչը դասապրոցեսին օգտագործում է էլեկտրոնային պաշար առանց այն համապատասխանեցնելու իր պլանին, կամ շեշտը հաճախակի դնում է միայն այդ էլեկտրոնային պաշարի վրա, ապա դա բերում է բացասական երևույթի. Եթե ուսուցիչը ինքը չի տիրապետում հաակարգչային աշխատանքներին և դասապրոցեսին օգտվում է էլեկտրոնային պաշարից, որը սակայն ամբողջությամբ չի վերաբերվում իր դասընթացին, նույնպես բացասական ազդեցություն է ունենում (ժամանակի վատնում, աշակերտների ուշադրության շեղում թեմայից),  …. Դասապրոցեսը ՏՀՏ –ի կիրառմամբ առավել արդյունավետ դարձնելու  համար անհրաժեշտ պայման է ՏՀ տեխնոլոգիաների ծրագրային իմացություն,  ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների հետ դրանց համադրումը և սովորողների ակտիվ, համագործակցային ներգրավումը:
Ներկայացվեց  ՏՀՏ –ի կիրառմամբ մեկ դասի օրինակ.

Թեմա՝ Արքիմեդի օրենքը / այն ամբողջությամբ ներկայացված է http://lib.armedu.am կայքում/





No comments:

Post a Comment