Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված Ֆիզիկայի ուսուցիչների 22 -րդ գիտամեթոդական համաժողովին իր մասնակցությունն ունեցավ
Սյունիքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանը:
Ներկայացվում է զեկույցը՝
<<Սյունիքի միջնակարգ դպրոց>>
ՊՈԱԿ
Զեկուցող՝ ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան
Համահեղինակ՝<<Սյունիքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Մնացականյան
Թեմա՝<<ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում որպես ֆիզիկայի առավել արդյունավետ դասավանդման միջոց>>
Համակարգչային տեխնոլոգիաների
կիրառումը ուսուցանվող նյութի լիարժեք ընկալման հնարավորություններ է ստեղծում
կապված տեղեկատվության պատկերային ներկայացման
և հետադարձ կապի ապահովման շնորհիվ: Հսկայական տեքստերի, նյութերի, տարբեր սխեմաների և լուսանկարների արխիվացման արդյունքում մատուցվող նյութը կարող է լինել առավել հագեցված և հետաքրքիր, նպաստի սովորողի մոտիվացիայի ձևավորմանը: Տեխնոլոգիաների կիրառումը նաև հնարավորություն է տալիս վերադարձը տարբեր նյութերի, արդյունավետ է դարձնում փնտրումները, հաշվարկները: Նաև կարող է ապահովել ուսուցանվող նյութի յուրացման ցուցանիշը համապատասխան ծրագրային հագեցվածության պարագայում:
ՏՀ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման միջոցներ են վիրտուալ լաբորատորիաները, դրանցում ներդրված համակարգչային մոդելավորող ուսումնական ծրագրերը, շնորհանդեսներով ներկայացվող ամփոփ էլեկտրոնային բովանադակությունները, անիմացիաները և այլ էլեկտրոնային պաշարներ:
ՏՀ տեխնոլոգիաների կիրառության ծրագրամեթոդական ապահովումը ոչ միայն բարձրացնում է դասի արդյունավետությունը և ուսումնառության մակարդակը, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման սովորողների հմտությունների մակարդակը, ստեղծագործականությունն ու ինքնազարգացումը: Նրանք ձեռք են բերում պատասխանատվություն` որոնումներ կատարելու, փնտրելու, գտնելու համապատասխան տեղեկատվությունը, ուսումնասիրելու և ի նպատակ օգտագործելու: Նաև տեխնոլոգիաների կիրառությունը նպաստում է ուսուցչի հնարավորությունների և կարողությունների կատարելագործմանը, համացանցի միջոցով այլ մասնագետների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: ՏՀ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը սովորողների տեսանկյունից, հանգում է անհատական մոտեցման խթանմանը: Ուսուցիչները տեխնոլոգիաների կիրառման գործընթացում ձգտում են բավարարել սովորողների անհատական պահանջները և իրատեսորեն գնահատել նրանց հնարավորությունները:
ՏՀ տեխնոլոգիաների կիրառումով
ֆիզիկայի դասընթացը դառնում
է առավել արդյունավետ ու գրավիչ,
սովորողները հետաքրքրությամբ ու հաճույքով են մասնակցում դասին,, հարստանում
է տեսազննական միջոցներով, որոնք խթանում
են աշակերտների հետաքրքրությունը դեպի առարկան, օգնում
են նրանց ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը՝ ապահովում է գիտելիքի մատուցման ամբողջականությունը, և լայն հնարավորություններ են ստեղծվում ինքնուրույն աշխատանքի համար,
ավանդական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած խնայվում
է ահագին ժամանակ:
Սակայն էլեկտրոնային պաշարների առկայությունն ինքնին բավարար չէ ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար. անհրաժեշտ է նաև դրանց կիրառության մեթոդական հենքի ապահովումը:
Իմ
ուսումնասիրությունից. Եթե ուսուցիչը դասապրոցեսին օգտագործում է էլեկտրոնային պաշար
առանց այն համապատասխանեցնելու իր պլանին, կամ շեշտը հաճախակի դնում է միայն այդ էլեկտրոնային
պաշարի վրա, ապա դա բերում է բացասական երևույթի. Եթե ուսուցիչը ինքը չի տիրապետում
հաակարգչային աշխատանքներին և դասապրոցեսին օգտվում է էլեկտրոնային պաշարից, որը սակայն
ամբողջությամբ չի վերաբերվում իր դասընթացին, նույնպես բացասական ազդեցություն է ունենում
(ժամանակի վատնում, աշակերտների ուշադրության շեղում թեմայից), …. Դասապրոցեսը ՏՀՏ –ի կիրառմամբ առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ պայման է ՏՀ տեխնոլոգիաների ծրագրային իմացություն, ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների հետ դրանց համադրումը և սովորողների ակտիվ, համագործակցային ներգրավումը:
Ներկայացվեց ՏՀՏ –ի կիրառմամբ մեկ դասի օրինակ.
Թեմա՝ Արքիմեդի օրենքը / այն ամբողջությամբ ներկայացված է http://lib.armedu.am կայքում/