Saturday, December 27, 2014

ԱՄԱՆՈՐ



   Քանի  որ Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ, այնպես էլ մեր դպրոցում այս ամանորը միավորեց բոլոր աշակերտներին և մանկավարժներին սեղանի շուրջ: Ամանորը նշվեց բոլոր դասարաններում յուրովի ՝ ստեղծելով ջերմ ամանորյա ընտանեկան մթնոլորտ: Իսկ դպրոցի տնօրինությունը շրջեց դասարանից դասարան  ամանորյա մաղթանքները հղելու  աշակերտներին, ինչպես նաև լսելու նրանց բարեմաղթանքները: Իսկ փոքրիկները այդքան սպասված Ձմեռ Պապին և Ձյունանուշին դիմավորեցին դահլիճում զարդարված տոնածառի շուրջ, որոնց հյուր եկան բարի փերիները, հեքիաթների հերոսներ, ինչպես նաև Ձյունանուշն ու Ձմեռ Պապը:
   Այսպես աշակերտները ճանապարհեցին 2014թ-ը՝ ապագայի կնատմամբ հույսի ակնկալիքով: 
   Թող գալիք տարում մեր հոգիները լցվեն անկրկնելի գեղեցիկ զգացմունքներով՝ երջանկությու՛ն, սե՛ր, խաղաղությու՛ն,  պարզությու՛ն, հարգա՛նք..... Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտություննները։ Թող գալիք տարում  իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած բոլոր իղձերը։ Հուսանք, որ 2015թ.-ը կլինի հուսո, սիրո և ամենակարևորն է՝ խաղաղության տարի։ 




















Wednesday, December 17, 2014

Բաց դաս պատմությունից






Բաց դաս քիմիայից

Ամփոփիչ դասԹթվածինը և նրա շրջապտույտը բնության մեջ»

Թեման սովորողներին հնարավորություն ընձեռեց իմանալ թթվածնի քիմիական և ֆիզիկական հատկությունները, ստացումը, կիրառությունը, շրջապտույտը:
Դասի խնդիրները-սովորողները պետք է կարողանան բնութագրել թթվածինը որպես պարզ նյութ, նրա միացությունները, թթվածնի դերը բնության մեջ, շրջապտույտը: Հիմնավոր ներկայացնել թթվածնի շրջապտույտը և դրանից բխող հետևանքները:
Դասի ընթացքում կիրառվել է հետևյալ մեթոդական վարժություններըԱպագայի անիվ», «Հարց ու պատասխան», «Աշխատանք համագործակցային խմբերով»:

Դասարանը կահավորվել է – համակարգչով, պրոյեկտրով,պաստառներով, նկարներով, լրացուցիչ տեղեկատվական նյութերով:


Thursday, December 11, 2014

Արիության դաս մեր դպրոցում

Արցախյան պատերազմի մասին հուշերը երբեք չեն խամրի, ընդմիշտ կմնան մարդկանց հիշողության մեջ մինչև կյանքի վերջ։
 Պատերազմը իր հետ բերում է զոհեր, խեղված ճակատագրեր․․․ պատերազմը ցավ է, մորմոք ու տանջալի սպասում։






Wednesday, December 10, 2014

Կոնֆլիկտների կառավարում



 Նոյեմբերի  3-ից  27-ը  ընկած  ժամանակահատվածում  5-9-րդ  դասարանների  դասղեկի  ժամերին  քննարկվում  էր  <<կոնֆլիկտների  կառավարում>>  և  <<կոնֆլիկտների  խաղաղ  լուծում>>  թեմաներըԴասղեկներ  Ս.Ղազարյանը  և  Դ.Գաբրիելյանը  անցկացրեցին  դասղեկի  բաց  ժամեր:


Առողջ հոգում` առողջ մարմին. ահա երջանկության կարճ, բայց ամբողջական նկարագրությունն այս աշխարհում:



   Սովորողների  առողջության  ամրապնդման  ու  նրանց  նորմալ  ֆիզիկական  զարգացմանը  նպաստելու  կապակցությամբ  դպրոցում  կազմակերպվեց  սպորտլանդիա  երեխաների  ու  մայրիկների  մասնակցությամբ: Քանզի  մանկության  տարիներին  ձեռք  բերվածով  ապահովվում  է  միջին  տարիքի  և  տարիքավոր  մարդու  ուժերի  պահպանումը:
Սպորտլանդիան  անցավ  բուռն  ոգևորություններով  և  ծափահարություններով: Արդյունքում  հաղթող  ճանաչվեցին  երրորդ   դասարանի  սովորող  Մարիամ  Հովհաննիսյանը  և  իր  մայրիկը: Ի դեպ  Մարիամը  դպրոցի  կենսաթոշակի  անցած  ֆիզկուլտուրայի  ուսուցիչ  Ա.Հովհաննիսյանի  թոռնուհին  է: Դպրոցի  տնօրենը  նրանց  հանձնեց  պատվոգիր առաջին  տեղ  զբաղեցնելու  համար, իսկ   մյուս  մասնակիցները ստացան  շնորհակալագրեր: