1988թ-ից դեկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային
օր։
10-րդ դասարանում կենսաբանության դաս էր, բայց այս անգամ դասին մասնակցում էին 9-11րդ դասարանի աշակերտները: Նրանք կրում էին կարմիր ժապավեն՝ ՄԻԱՎ դրականներին սատարման
նշան: Դասի նպատակն էր բարձրացնել աշակերտների
մակարդակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդրի
վերաբերյալ և սովորել
ապրել աշխարհում, որտեղ գոյություն
ունի այս խնդիրը։
10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները
նախապես պատրաստել էին պաստառներ, ռեֆերատներ:
Քննարկվեցին հետևյալ հարցերը՝
1․Ինչպես է ՄԻԱՎ-ը
թափանցում օրգանիզմ և ինչ ազդեցություն
է ունենում:
2․Ինչով են տարբերվում ՄԻԱՎ-ն
ու ՁԻԱՀ-ը:
3․Ինչ է
<<պատուհանի շրջանը>>:
4․Որոնք են հիվանդության փուլերը:
5․Որոնք են ՄԻԱՎ-ով վարակման
ուղիները:
6․Հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը:
7․Բուժելի է արդյոք ՁԻԱՀ-ը:
Այնուհետև ցուցադրվեց << Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը, կատարեք խոստումը>> սահիկահանդես: Այն ընդգրկում էր հետևյալ բաժինները՝
1․Պատմություն
2․Վիճակագրություն
3․ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ՀՀ-ում
4․Փոխանցման ուղիները
և ներգործությունը օրգանիզմի վրա։
5․Ինչու է անհրաժեշտ սատարել
ՄԻԱՎ դրականներին։
Վերջում աշակերտները լրացրին
հարցաթերթ՝ գիտելիքների ամրապնդման
նպատակով։
Ամենակարևորն այն էր, որ աշակերտներն ունեին
նախնական գիտելիքներ և ավելացրին նոր գիտելիքներ։
No comments:
Post a Comment