Thursday, December 4, 2014

Պատանի երկրապահներ և Հաշմանդամների միջազգային օր...


Գիտակցական  կարգապահությունը, մարդասիրությունը, արիությունն  ու  հերոսությունը  կազմում  են  մարդու  հայրենասիրական  զգացմունքների  և  համոզմունքների  հիմքը: Այդ  իսկ  պատճառով  ՀՀ  պաշտպանության  նախարարության, կրթության  և  գիտության  նախարարության  և  երկրապահ  կամավորականների  փոխըմբռնման  շնորհիվ  մեր  դպրոցում  ստեղծվեց   <<Պատանի  երկրապահ>> ակումբը: Ակումբի  աշխատանքները  կազմակերպելու  համար  դպրոցի  տնօրինությունը  առաջին  հարկում  հատկացրեց  մի  փոքրիկ  դասարան: Դասարանի  պատերին  տեղ գտան  ՀՀ  ազգային  հերոսների  նկարները, հայ  ժողովրդի  պատմական  ուղին  փառաբանող,  ինչպես նաև հայոց  բանակի  փառահեղ  ուղին  մեկնաբանող  պաստառներ և  ՀՀ  խորհրդանիշների անկյունը:
Դասարանի  բացման  արարողությունը  համընկավ  հաշվանդամների  միջազգային  օրվա  հետ: Ուստի   կարմիր  ժապավենի  կտրումը  կատարեցին  Արցախյան  պատերազմի  մասնակից , հաշմանդամ  Գ.Մարգարյանը  և  դպրոցի  տնօրեն  Ա.Մանացականյանը: Ապագա  կամավորականները  կատարեցին  երկրապահի օրհներգը: Այնուհետև  սկսվեց  յուրաքանչյուր  կամավորականի  երդման  արարողությունը: Ավարտից   հետո  ավագ  սերնդի  հաշմանդամ  երկրապահները  կամավորականի  կրծքանշանները  ամրացրեցին  նորաթուխ  կամավորականների  կրծքներին:
Պատերազմի  հաշմանդամները   հանդես  եկան  փոքրիկ  պատերազմական  պատմություններով:
Տնօրենը  նրանց  հանձնեց  կրտսեր  կամավորականների  պատրաստած  նվերները: Իսկ  վերջում  ավագ  սերնդի  կամավորականները  և  կրտսեր  կամավորականները  լուսանկարվեցին:    



















No comments:

Post a Comment