Saturday, December 27, 2014

ԱՄԱՆՈՐ



   Քանի  որ Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ, այնպես էլ մեր դպրոցում այս ամանորը միավորեց բոլոր աշակերտներին և մանկավարժներին սեղանի շուրջ: Ամանորը նշվեց բոլոր դասարաններում յուրովի ՝ ստեղծելով ջերմ ամանորյա ընտանեկան մթնոլորտ: Իսկ դպրոցի տնօրինությունը շրջեց դասարանից դասարան  ամանորյա մաղթանքները հղելու  աշակերտներին, ինչպես նաև լսելու նրանց բարեմաղթանքները: Իսկ փոքրիկները այդքան սպասված Ձմեռ Պապին և Ձյունանուշին դիմավորեցին դահլիճում զարդարված տոնածառի շուրջ, որոնց հյուր եկան բարի փերիները, հեքիաթների հերոսներ, ինչպես նաև Ձյունանուշն ու Ձմեռ Պապը:
   Այսպես աշակերտները ճանապարհեցին 2014թ-ը՝ ապագայի կնատմամբ հույսի ակնկալիքով: 
   Թող գալիք տարում մեր հոգիները լցվեն անկրկնելի գեղեցիկ զգացմունքներով՝ երջանկությու՛ն, սե՛ր, խաղաղությու՛ն,  պարզությու՛ն, հարգա՛նք..... Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտություննները։ Թող գալիք տարում  իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած բոլոր իղձերը։ Հուսանք, որ 2015թ.-ը կլինի հուսո, սիրո և ամենակարևորն է՝ խաղաղության տարի։ 




















No comments:

Post a Comment