Thursday, January 30, 2014

Ձեռքբերումներ սպորտում

Շուրջ երեք տարի է Սյունիքի միջնակարգ դպրոցում գործում է <<Շոտոկան>> կարատեի խմբակը, որի մարզիչն է Մարիետա Առաքելյանը: Խմբակին հաճույքով մասնակցում է նաև 7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Հովհաննիսյանը: Խմբակի գործունեության եռամյա ժամանակահատվածում նա արդեն հասել է մուգ կապույտ գոտու: Քիչ չեն նաև ձեռք բերված մրցանակները մարզային առաջնությունից` տարիքային խմբում, արծաթե մեդալ 2013թ. հոկտեմբեր ամսում հանրապետության մանկապատանեկան 4-րդ բաց առաջնությունում` բրոնզե մեդալ: Այնուհետև հրավեր ստացավ մասնակցելու Վրաստանում կայանալիք միջազգային առաջնությանը: Հրավերը գայթակղիչ էր, սակայն առանց հովանավորի ուղևորությունը չէր հաջողվի: Սյունիքի համայնքապետ  Սամվել Սարգսյանի հովանավորությամբ Նարեն մեկնեց Վրաստան: 2013թ.-ի դեկտեմբերի 21-ին կայացած մրցումներում Նարեն փայլուն հաղթանակ տարավ: Նա բարձր պահեց Սյունիք գյուղի և իր դպրոցի պատիվը: Մրցումներից վերադառնալով Նարեն այցելեց համայնքապետարան, շնորհակալություն հայտնեց համայնքապետ Ս. Սարգսյանին , իր հետ տանելով մրցանակը և Ուկրաինայում հունվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հրավիրատոմսը, իսկ մարզիչը հանձնեց Հայստանի կարատեի ֆեդերացիայի կողմից հատուկ մրցանակ՝ սպորտաձևը խրախուսելու համար:






Sunday, January 12, 2014

Առարկայական միջոցառում-Կերակրի աղ






Քիմիայի ուսուցչուհի-Նելլի Զաքարյան


Ամանորյա այց Արծվաբույն տարեցների տուն

Սյունիքի միջնակարգ դպրոցում ձևավորվոլ է բարեգործական մի գեղեցիկ ավանդույթ՝ Ամանորի և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումներն սկսել <<Արծվաբույն>> տարեցների տուն այցով:Չենք թաքցնում՝ այն մեզ  վրա ծանր տպավորություն է թողնում, շատ ենք հուզվում,երբ տեսնում ենք տատիկների և պապիկների տխուր,սպասումներով լի դեմքերը: Սակայն թեթևանում ենք, որ ուրախ ակնթարթներ ենք պարգևում նրանց, և նրանց աչքերին թեկուզ թախծոտ, բայց ժպիտներ ենք տեսնում: Դեկտեմբերի 25-ին <<Վոլդ Վիժըն>> կազմակերպության կողմից  տրամադրված մեքենայով դպրոցի 22 աշակերտ համերգային ծրագրով և ամանորի նվերներով, որին մասնակցել է դպրոցի ողջ  աշակերտական կոլեկտիվը, հյուրընկալվեց <<Արծվաբույն>> տարեցների տանը: Երեխաները հանդես եկան համերգային ծրագրով և  փոքրիկ բեմականացմամբ: ՈՒրախ երգերն անմիջապես փոխեցին տարեցների տրամադրությունը : Նրանք մասնակցեցին միջոցառմանը իրենց պարերով և անդադար ծափահարում էին ու շնորհակալություն հայտնում:Մենք հետ դարձի ճանապարհին լուռ էինք, ամեն մեկը իր մտքերով դեռ այնտեղ էր,սակայն ուրախ էինք, որ կարողացանք Նոր տարվա շեմին բարձրացնել նրանց տրամդրությունը և պարգևել ամանորյա նվերներ: Կարծում ենք, որ մեր նախաձեռնությունը շատերի համար օրինակ կծառայի:





Լավագույն կանաչ նախագիծ մրցույթ

Սյունիքի միջնակարգ դպրոցը մասնակցեց << Լավագույն կանաչ նախագիծ>> մրցույթին:Անմիջապես ստեղծվեց 20 հոգանոց թիմ << Ծիածան>> անվանումով, որի գույներն էլ խորհրդանշում են առկա էկոլոգիական  հիմնախնդիրները:Թիմը սկսեց իր գործունեությունը ուսմասվար Աշխեն Իսրայելյանի և քիմիայի ուսուցչուհի Նելլի Զաքարյանի ղեկավարությամբ: Ստեղծեցին նախագիծ  <<Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես>> խորագրով: Այն կոչված է շրջակա միջավայրը պահպանելու և մեր օգնությունը ցուցաբերելու մայր բնությանը: Նախագծում վերհանված է համայնքում առկա էկոլոգիական խնդիրները, բերվել են էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման հավանական պատճառները և բերվել է այդ խնդիրների լուծման հնարավոր եղանակները. որոնք են՝
1.Բնակչությանը իրազեկել հողի սխալ մշակման հետևանքների մասին և նրանց առաջարկել հողի մշակման ճիշտ տարբերակներԿենսաբանականօրենքների ճանաչումը կենդանի բնությունը կառավարելումարդկության բարօրության համար այն փոփոխելու լայն հեռանկարներ է բացում :
2.Իրականացնել ծառատունկ այս տարածքում  հատկապես պետք է տնկել  այնպիսի ծառեր,  որոնք կլանում են օդի փոշին և ծանր մետաղները:
3.Տեսական գիտելիքները կիրառել գործնականում և գործով ցույց տալ  հիվանդությունների,վնասատուներիմոլախոտերի դեմ պայքարի միջոցներ:
4.Պարբերաբար  անցկացնել հանդիպումներսեմինարներ և այս ամենի շրջանակներում առաջարկել վնասատուներից ազատվելու,բերքատվությունը  բարձրացնելուէռոզիայից խուսափելու այլընտրանքային կիրառելի մեթոդներ:
5.Խելամիտ մոտեցումներ  ցուցաբերել կենցաղային  թափոնների կառավարման խնդրին:
Այնուհետև նախագիծը ներկայացրին համայնքապետին  և համայնքի բնակչությանը: Համայնքում թափոնների կառավարման համար ստեղծվեց պատասխանատու մի խումբիրականացրինք  շաբաթօրյակ  դպրոցի հարակից տարածքում և  համայնքի այն տարածքներում  որտեղ աղբիկուտակում էր նկատվում՝ հավաքելով  կենցաղային թափոնները և կատարելով  ծառատնկումներհատկապես այնպիսի ծառատեսակներորոնք կլանում են ծանր մետաղները և օդի փոշին՝ ակացիաներբարդիներԹափոններից առանձնացրինք պլաստիկ շշերն ու տարրաները և կիրառեցիք որպես  ծաղկամաններցանկապատեցինք  նորատունկ ծառերի շրջակայքըԱյս խումբը կազմակերպեցբնապահպանական քարոզարշավ և իրազեկեց տեղի բնակիչներին,  թե ինչպես պետք  է տեսակավորել թափոններըբնակիչներին բաժանեցինբուկլետներ <<Միտք սերմանելը նույնն էթե ծառ տնկես>>  խորագրով:Համայնքի բնակիչներին կոչ արեցինք չայրել աշնան թափված տերևները ևխոտերըտեղեկացնելով , որ այրման ժամանակ գոյանում են թունավոր նյութերայդ թվում՝ ազոտի և ծծմբի  օքսիդներածխաթթու գազորոնք աղտոտում են մթնոլորտային օդըհողը,  կուտակվում են բույսերումայստեղից էլ անցնում մարդուն:Այսպիսով մենք իրականացրինք այնաշխատանքներըորոնք կախված էր մեզնիցօրինակ ծառայեցինք բնակիչներին,  որպեսզի նրանք էլ հետևեն մեր աշխատանքներին:  Եվ վերջապես յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ եթե մարդն ապրի բնության բարիքները քամելու միջոցովհանուն իր հաճույքներիապա նակդատարկի ապագան:



Ուղևորություն դեպի Գորիս

Մաթեմատիկայի  ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանի նախաձեռնությամբ  և համայնքի  ղեկավարի  աջակցությամբ իրականացվեց  հայագիտական, ուսումնադաստիարակչական և ճանաչողական ծրագիր:
Ծրագրին մասնակցելու համար դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի մրցույթ և ընտրվեցին մասնակցող աշակերտները: Ծրագրի կազմակերպչական մասն ապահովում էր աշակերտական խորհուրդը և ծնողական խորհուրդը համատեղ:
Ուղևորությունը դեպի Գորիս սկսվեց առավոտյան ժաը 9-ին:Գորիսում մտանք Ակսել Բակունցի անվան տուն-թանգարան:Այնտեղ մեզ դիմավորեց գիտաշխատողը և  ներկայացրեց տան պատմությունն ու շատ մանրամասներ  Ակսել Բակունցի կյանքից:Այդ պատմություններն այնքան հետաքրքրի էին, որ ուզում էինք անընդհատ լսել... Այնուհետև ուղևորվեցինք դեպի Խնձորեսկ:Այնտեղ այցելեցինք պատմամշակութային վայր` հայ իշխանների գերեզմանոց, որտեղ էր նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը:Այդտեղ մեր պատմության ուսուցիչ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց այդ պատմական վայրի պատմությունը: Հետո  մեր առջև բացվեց  հեքիաթային  մի տեսարան` կարծես երկնքից կախված մի երկար, ճոճվող կամուրջ էր փռվել, որն այդպես էլ կոչվում է <<Ճոճվող կամուրջ>>: Բոլորս հիացել էինք, և առանց վախի անցանք կամրջով: Իսկ, երբ կամրջի վրայով անցնում էի, մի աննկարագրելի զգացում էր պատել. նայում եմ ներքև ու տեսնում, որ գետնից բարձր եմ մի քանի կիլոմետրով, իսկ շրջակա սարերն էլ այնքան հեռու էին, և ես կարծես մի փետուր լինեի օդում կախված... Կամուրջն անցանք ու նեղ արահետն անցնելով հասանք  Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, մոմ վառեցինք և <<Հայր Մեր>> աղոթքը հղեցինք: Հետո վերադարձանք նույն ճանապարհով: Վերջում <<դիտակետ>> կոչվող վայրում սեղան բացեցինք, հաց կերանք և մեծ բավականություն ստացած վերադարձանք:





Սեպտեմբերի 1 - Գիտելիքի օր





Սյունիքի միջնակարգ դպրոցը Կենգուրու -ում

2012-2013 ուսումնական տարում կայացած Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթում  Սյունիքի միջնակարգ դպրոցը ունեցել է մեծ հաջողություն:Չորրորդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանը արժանացել է լավագույն մրցանակի:Օգոստոս ամսին հրավիրվել է Երևան:Մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կրթության բնագավառում օլիմպիականների հետ հանդիպմանը,այցելել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին Սրբազանին և ստացել նրա օրհնությունը:Այնուհետև այցելել են Այբ կրթահամալիր: