1.Բնակչությանը իրազեկել հողի սխալ մշակման հետևանքների մասին և նրանց առաջարկել հողի մշակման ճիշտ տարբերակներ: Կենսաբանականօրենքների ճանաչումը կենդանի բնությունը կառավարելու, մարդկության բարօրության համար այն փոփոխելու լայն հեռանկարներ է բացում :
2.Իրականացնել ծառատունկ. այս տարածքում հատկապես պետք է տնկել այնպիսի ծառեր, որոնք կլանում են օդի փոշին և ծանր մետաղները:
3.Տեսական գիտելիքները կիրառել գործնականում և գործով ցույց տալ հիվանդությունների,վնասատուների , մոլախոտերի դեմ պայքարի միջոցներ:
4.Պարբերաբար անցկացնել հանդիպումներ, սեմինարներ և այս ամենի շրջանակներում առաջարկել վնասատուներից ազատվելու,բերքատվությունը բարձրացնելու, էռոզիայից խուսափելու այլընտրանքային կիրառելի մեթոդներ:
5.Խելամիտ մոտեցումներ ցուցաբերել կենցաղային թափոնների կառավարման խնդրին:
Այնուհետև նախագիծը ներկայացրին համայնքապետին և համայնքի բնակչությանը: Համայնքում թափոնների կառավարման համար ստեղծվեց պատասխանատու մի խումբ, իրականացրինք շաբաթօրյակ դպրոցի հարակից տարածքում և համայնքի այն տարածքներում որտեղ աղբիկուտակում էր նկատվում՝ հավաքելով կենցաղային թափոնները և կատարելով ծառատնկումներհատկապես այնպիսի ծառատեսակներ, որոնք կլանում են ծանր մետաղները և օդի փոշին՝ ակացիաներ, բարդիներ: Թա փոններից առանձնացրինք պլաստիկ շշերն ու տարրաները և կիրառեցիք որպես ծաղկամաններ, ցանկապատեցինք նորատունկ ծառերի շրջակայքը: Այս խումբը կազմակերպեցբնապահպանական քարոզարշավ և իրազեկեց տեղի բնակիչներին, թե ինչպես պետք է տեսակավորել թափոնները, բնակիչներին բաժանեցինբուկլետներ <<Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես>> խորագրով:Համայնքի բնակիչներին կոչ արեցինք չայրել աշնան թափված տերևները ևխոտերը, տեղեկացնելով , որ այրման ժամանակ գոյանում են թունավոր նյութեր, այդ թվում՝ ազոտի և ծծմբի օքսիդներ, ածխաթթու գազ, որոնք աղտոտում են մթնոլորտային օդը, հողը, կուտակվում են բույսերում, այստեղից էլ անցնում մարդուն:Այսպիսով մենք իրականացրինք այնաշխատանքները, որոնք կախված էր մեզնից, օրինակ ծառայեցինք բնակիչներին, որպեսզի նրանք էլ հետևեն մեր աշխատանքներին: Եվ վերջապես յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ եթե մարդն ապրի բնության բարիքները քամելու միջոցով, հանուն իր հաճույքների, ապա նակդատարկի ապագան:
No comments:
Post a Comment