Շուրջ երեք տարի է Սյունիքի միջնակարգ դպրոցում գործում
է <<Շոտոկան>> կարատեի
խմբակը, որի մարզիչն է Մարիետա Առաքելյանը: Խմբակին հաճույքով մասնակցում է
նաև 7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Հովհաննիսյանը: Խմբակի գործունեության եռամյա
ժամանակահատվածում նա արդեն հասել է մուգ կապույտ գոտու: Քիչ չեն նաև ձեռք բերված մրցանակները
մարզային առաջնությունից` տարիքային խմբում, արծաթե մեդալ 2013թ. հոկտեմբեր ամսում հանրապետության
մանկապատանեկան 4-րդ բաց առաջնությունում` բրոնզե մեդալ: Այնուհետև հրավեր ստացավ մասնակցելու
Վրաստանում կայանալիք միջազգային առաջնությանը: Հրավերը գայթակղիչ էր, սակայն առանց
հովանավորի ուղևորությունը չէր հաջողվի: Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանի հովանավորությամբ Նարեն մեկնեց Վրաստան: 2013թ.-ի
դեկտեմբերի 21-ին կայացած մրցումներում Նարեն փայլուն հաղթանակ տարավ: Նա բարձր պահեց
Սյունիք գյուղի և իր դպրոցի պատիվը: Մրցումներից վերադառնալով Նարեն այցելեց համայնքապետարան,
շնորհակալություն հայտնեց համայնքապետ Ս. Սարգսյանին , իր հետ տանելով մրցանակը և
Ուկրաինայում հունվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հրավիրատոմսը,
իսկ մարզիչը հանձնեց Հայստանի կարատեի ֆեդերացիայի կողմից հատուկ մրցանակ՝ սպորտաձևը
խրախուսելու համար:
No comments:
Post a Comment