Tuesday, February 4, 2014

Հայոց բանակի օր և անվանակոչություն


Երբ չի մնում ելք ու ճար
Խենթերն են գտնում հնար:
Այսպես ծագեց
Արցախյան ազատամարտը մեծ:
Եվ երբ ելավ արշավի
Բանակը քնած եղեռնագործի
Խենթացավ հայը…
Ու ելան..
Ելան Սյունիքի արիասիրտ հայորդիները, զինվորագրվեցին կապանապաշտպան ջոկատներին: Մեր լեռների վտակների նման եկան և կազմեցին մի հզոր գետ, որը ոչ միայն դիմագրավեց թշնամուն, այլ քշեց նրանց հեռուները: Այդ երիտասարդներից շատերը թողեցին անչափահաս երեխաներին, իսկ շատերն էլ չէին հասցրել կյանքի ճանապարհին հաստատուն քայլերն անել, բայց զիվոր դարձան, իսկ շատերն էլ դեռ չափահաս չդարձած կռվի դառնությունը զգացին: Նրանց տարիքը չներեց զենք բռնելու թշնամու դեմ դուրս գալու(չնայած մեծ ցանկության), սակայն ջանք ու եռանդ չխնայեցին զինվոր ընկերներին օգնելու: Նրանցից էր բոլորի կողմից սիրված փոքրիկ Արմենը: Նա այդ կռվի թեժ ժամանակին չլքեց հայրենի գյուղը, այլ ամեն պահ կանգնած էր լինում իր զինվորական մեծ ընկերների մոտ, մերթ հերթապահին նրանց հետ էր, մերթ ծխախոտն էր հասցնում, ջուր էր տանում, փամփուշտներն էր հասցնում, առանց  վախենալու թշնամու արկերի պայթյուններից ու գնդակներից: Նա կատարեց իր տարիքին համապատասխան հայրենասիրական բոլոր քայլերը:
Հպարտ ենք, որ ունենք նաև այնպիսի հերոսներ, որոնց տարիքը չներեց զենք բռնելու, սակայն անմասը չմնացին հայրենիքի պաշտպանությանը, որոնցից է Արմենը: Թող նրա քաջարի կերպարը ոգևորի ու հպարտության ղողանջներ հնչեցնի մեր սյունիքցիների համար: Եվս մեկ անգամ բարձր պահելով այս անմահների հիշատակը, որն ավանդույթ է մեր դպրոցում, այսօր մեր դպրոցի 5-րդ դասարանը այսուհետ կրելու է Արմեն Սարգսյանի անունը:
Երեխանե՛ր, վառ կպահեք նրա հիշատակը, թող նրա քաջարի կերպարը ոգեկոչի բոլորիդ պաշտպան կանգնելու հայրենիքին անկախ տարիքից,- այսպես սկսվեց դասարանի անվանակոչությունը:
Այնուհետև սկսվեց հայոց բանակին նվիրված միջոցառումը: Ներս բերեցին դրոշը, հնչեց օրհներգը, այնուհետև ներկայացվեց հայոց բանակի կազմավորման փուլերը, բանաստեղծություններ, երգեր...Այսօր յուրաքանչյուր հայի սրտում պիտի տիրի հպարտության և ուրախության զգացում, քանզի ունենք ոչ միայն անկախ պետականություն, այլև հզոր ու կայուն բանակ, որը կոփվեց արցախյան ազատամարտում:Լուսավոր և հաղթական ուղի ենք մաղթում հայոց բանակին:

 

No comments:

Post a Comment