Փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո , քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը դպրոցում նշեցինք մեծ տոնակատարությամբ: Միջոցառումը կազմակերպել էր ԱԽ-ը` ԾԽ-ի աջակցությամբ: Նախքանն խարույկ վառելը կատարվեց տեղանքի մաքրման աշխատանքներ, որոնք իրականացրին կարգապահական և բնապահպանական հանձնախմբերը : Այնուհետև զարդարեցին տոնի խորհրդանշական ծառը և վառեցին Տյառնընդառաջի խարույկը` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ներկայացրին տոնի խորհուրդը, երգեցին երգեր, իսկ թռիչքը կրակի վրայով սկսվեց պարով: Կրակը շուրջպար բռնեցին <<Քոչարի>> պարով և հետո սկսեցին թռչել կրակի վրայով:
Նշելով նաև Սուրբ Սարգսի տոնը, որը համարվում է սիրո տոն և վերաբերվում է բոլորին, այլ ոչ թե սիրահարվածներին կամ չամուսնանածածներին, պատրաստել էին գեղեցիկ սեղան` փոխինձով, մրգերով և տոնին հատկանշական ուտեստներով: Պատրաստել էին փոքրիկ արկղիկ` անանուն նամակների համար, որը հնարավորություն տվեց իրենցսերն ու հարգանքը արտահայտելու ուսուցիչների ու ընկերների նկատմամբ: Վերջում բաժանեցին փոխինձն ու աղաբլիթները, իսկ խարույկից մնացած մոխիրը շաղ տվեցինայգիներում ` ի նշան նրա առատացնող զորության:
No comments:
Post a Comment