Tuesday, February 25, 2014

Հայոց գրերի գյուտի 1609-ը ամյակը Սյունիքի միջն դպրոցում

   2014-թվականի  փետրվարի 21-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում տոն էր: Տոնվում էր հայոց գրերի գյուտի 1609-ը ամյակը: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Ղազարյանը: Մասնակցում էին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանցիները: Նրանց շրթունքներով հնչեցին մեր ոսկեղենիկ մայրենիին նվիրված ասույթներ, բանաստեղծություններ և խոսքեր:Աշակերտները դաշնամուրի նվագակցությամբ  երգեցին մայրենի լեզուն գովերգող երգեր և պարեցին հայկական  հեզաճկուն պարեր: Ցերեկույթը  եզրափակվեց  երդման արարողությամբ: Աշակերտները երդում տվեցին միշտ անաղարտ պահեն մայրենի լեզուն:
   Միջոցառումն ունեցավ ուսումնադաստիարակչական նշանակություն աշակերտների համար.ևս մեկ անգամ կարևորվեց մայրենիի կենսական անհրաժեշտությունը: Այն մեզ համար դարձավ լուսավոր փարոս, որի լույսին ապավինած անցնում ենք  դարերի փոթորիկների միջով:


No comments:

Post a Comment