Սյունիքի միջնակարգ դպրոցում ձևավորվոլ է բարեգործական մի գեղեցիկ ավանդույթ՝ Ամանորի և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումներն սկսել <<Արծվաբույն>> տարեցների տուն այցով:Չենք թաքցնում՝ այն մեզ վրա ծանր տպավորություն է թողնում, շատ ենք հուզվում,երբ տեսնում ենք տատիկների և պապիկների տխուր,սպասումներով լի դեմքերը: Սակայն թեթևանում ենք, որ ուրախ ակնթարթներ ենք պարգևում նրանց, և նրանց աչքերին թեկուզ թախծոտ, բայց ժպիտներ ենք տեսնում: Դեկտեմբերի 25-ին <<Վոլդ Վիժըն>> կազմակերպության կողմից տրամադրված մեքենայով դպրոցի 22 աշակերտ համերգային ծրագրով և ամանորի նվերներով, որին մասնակցել է դպրոցի ողջ աշակերտական կոլեկտիվը, հյուրընկալվեց <<Արծվաբույն>> տարեցների տանը: Երեխաները հանդես եկան համերգային ծրագրով և փոքրիկ բեմականացմամբ: ՈՒրախ երգերն անմիջապես փոխեցին տարեցների տրամադրությունը : Նրանք մասնակցեցին միջոցառմանը իրենց պարերով և անդադար ծափահարում էին ու շնորհակալություն հայտնում:Մենք հետ դարձի ճանապարհին լուռ էինք, ամեն մեկը իր մտքերով դեռ այնտեղ էր,սակայն ուրախ էինք, որ կարողացանք Նոր տարվա շեմին բարձրացնել նրանց տրամդրությունը և պարգևել ամանորյա նվերներ: Կարծում ենք, որ մեր նախաձեռնությունը շատերի համար օրինակ կծառայի:
No comments:
Post a Comment