Tuesday, September 29, 2015

ԱԽ -ի նախագահի ընտրություն

  Մեկ շաբաթ առաջ առաջադրվել էին ԱԽ-ի նախագահի թեկնածուներ, որոնք պետք է նախապատրաստեին իրենց ծրագիրը և ներկայանան աշակերտությանը: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիպում: Նախ 2014-15 ուստարվա ԱԽ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց 2014-15 ուստարում ԱԽ-ի կատարած աշխատանքները, այնուհետև իր ծրագրով ներկայացավ ԱԽ-ի նախագահի թեկնածու 8-րդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանը: Ծրագրին ծանոթանալուց հետո իրենց հավանությունը տվեցին աշակերտությունը: Քանի որ ներկայացել էր մեկ թեկնածու, ընտրությունն  անցկացվեց բաց քվեարկությամբ: Քվեարկության արդյունքում մեկ ուսումնական տարի լիազորությունների ժամկետով 2015-16 ուստարվա ԱԽ-ի նախագահ ընտրվեց  Իննա Մնացականյանը:




Սյունիքի միջնակարգ դպրոցի Ձեռնարկատիրական ընկերությունն անվանակոչվեց Գրենական գորգիկ

  Սյունիքի միջնակարգ դպրոցի Ձեռնարկատիրական ընկերությունը կատարած շուկայական հետազոտության արդյունքների հիման վրա հստակեցրեց իր արտադրանքի տեսակը և դրա հիման վրա ստացավ իր անունը: Ընկերությունն անվանակոչվեց <<Գրենական գորգիկ>>: Դպրոցի տնօրենի հովանավորությամբ Արտադրության փոխնախագահը կատարեց գնումներ Գրենական գորգիկի առաջին նմուշի համար և անմիջապես ընկերությունն անցավ գործնական աշխատանքի: Կարծես թե ամեն ինչ հստակեցվեց. արտադրանքը, մեկ արտադրանքի ծախսը, որի հիման վրա էլ իր վերջնական տեսքը ստացավ ընկերության բիզնես պլանը: Հստակեցվեց նաև բաժնետոմսերի քանակը: Ընկերության բաժնետեր է յուրաքանչյուր անդամ: Դե ինչ արտադրական աշխատանքները սկսվել են. մաղթում եմ ընկերությանը լինել միշտ լավատես և մրցունակ:


Sunday, September 20, 2015

Ամառային դպրոց Պաշտպանված ապագա խորագրով:

   ԱԽ ցանցի անդամները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու ամառային դպրոցին: Օգոստոսի 25 ից - 29 -ին ք արդեն Դիլիջանում էին՝ Հաղարծին հյուրանոցային համալիրում: Ցուցաբերած բարձր ընդունելությունը և դիլիջանյան գեղեցիկ բնությունը մեծ ոգեշնչման աղբյուր հանդիսացան նրանց համար: Փոքր հանգստանալուց հետո  հավաքվեցին նիստերի դահլիճում և սկսեցին ծանոթանալ նոր անդամների հետ, իսկ հների հետ՝ վերհիշեցին  անցած: Մշակեցին ամառային դպրոցի կանոններ, պատրաստեցին փոստարկղ, տրամադրության սանդղակ… 4 օր այնտեղ անցկացնելուց հետո բարձր տրամադրությամբ ու ոգեշնչված նոր մտքերի, ծրագրերի կազմակերպմամբ վերադարձան: 
Ամառային դպրոցին Սյունիքի միջնակարգ դպրոցից մասնակցեցին Մոնիկա Գրիգորյանը և Իննա Մնացականյանը:








Saturday, September 19, 2015

ԻՄՓԱՔԹ ՃԱՄԲԱՐ

   Իմթաքթ ակումբի մասնակիցների և լիդերների համար Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեց մոտիվացիոն կրթական ճամբար: Ճամբարը փորձի փոխանակում էր ակումբների համար:Ճամբարին մասնակցում էին 60 երիտասարդներ: Ճամբարի նպատակն էր աջակցել ակումբներին համայնքային ծառայության ուսումնական ծրագրերը մշակել:
Իմթաքթ ճամբարին Սյունիքի միջնակարգ դպրոցից մասնակցեցին՝
  1. Ալեն Ասրիբաբայան
  2. Գագիկ Հարությունյան
  3. Անի Մնացականյան
  4. Լիլիաննա Բաբայան
  5. Մարինա Գրիգորյան
  6. Իննա Մնացականյան
  7. Նարե Բարսամյան











Քաղաքացիական հասարակության օր

   Սեպտեմբերի 19-ին կրկնակի տոն էր դպրոցում:Միախառնվել էր երկու տոն՝ ՀՀ անկախության տոնն ու Քաղաքացիական հասարակության օրը: Օր, որը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարը կրողը: Դպրոցում այն նշեցինք <<Քաղաքացիական հասարակությունը մենք ենք>> կարգախոսի ներքո: Այսօր Հայաստանում ապրում է մի սերունդ, որը հայրենասեր է, նախաձեռնող և հնարամիտ: Նրանք երազում են, որ Հայաստանը բարեկեցիկ ապագա ունենա, և պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, որ պետք է գործել, պետք է քայլեր ձեռնարկել, պետք է ինքը կառուցի ավելի լավ Հայաստան:
 Այսօր իր ակտիվությամբ կրկին աչքի ընկավ աշակերտական խորհուրդը: Նրանք պատրաստեցին եռագույն կրծքանշաններ, օրվա խորհուրդը ազդարարող  պաստառներ և դպրոցում օրը գեղեցիկ անցկացնելուց հետո շտապեցին համայնքի հանրային վայրեր՝ բնակչության տարբեր շերտերի շրջանում տարածելու քաաքացիական հասարակության գաղափարը...















ՀՀ անկախության տոն

    Այսօր դպրոցում տոն էր, քանի որ նշվում էր մեր Երկրի  համար ամենակարևոր տոնը՝ անկախության օրը: Անկախություն, որ սերունդներ էին երազել ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: Այսօր մենք նշեցինք անկախության 24-ամյակը: Մենք 24 տարեկան ենք, աշխարհի քարտեզի վրա ունենք փոքրիկ, բայց մեր տեղը: Մենք կանք՝ ի հեճուկս անկախության հակառակորդների, թշնամիների, բոլոր տեսակի մարտահրավերների: Մենք կանք, ապրում, արարում, պայքարում ու գիտակցում ենք, որ անկախությունը, որի համար մենք թանկ ենք վճարել, նախ և առաջ արժանապատվություն է, որի համար մենք տվել ենք ամեն-ամեն ինչ, մեր ամենաթանկը՝ մեր որդիներին: 
  Փառք ու պատիվ նրանց, ովքեր ընկան անկախության նվաճման ճանապարհին: Շնորհավոր տո՛նդ, Հայաստան, Շնորհավոր տո՛նդ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի:



Friday, September 18, 2015

Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն

Դաս 5-6
  • Կատարվեց շուկայի հետազոտություն. պահանջարկի գնահատում, գնորդները, գնորդներին հասցնելու եղանակները...
  • Ծանոթացում ընկերության կողմից արտադրվելիք թույլատրելի ապրանքներին և հնարավոր տարբերակների ընտրություն:
  • Կատարվեց Ձեռնարկության մրցակցային միջավայրի վերլուծություն (SWOT)

Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն

Դաս 3-4
  • Կազմակերպվեց ընկերության ղեկավար անձնակազմի ընտրությունները.            Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընկերության նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիաննա Բաբայանը: Բաց քվեարկության արդյունքում ընտրվեցին 4 փոխնախագահներ՝ Մարինա Գրիգորյան - Ֆինանսների փոխնախագահ և հաշվապահ, Մայա Անտոնյան - Կադրերի փոխնախագահ և քարտուղար ,  Գագիկ Հարությունյան - Արտադրության  փոխնախագահ, Անի Մնացականյան - Մարկետինգի փոխնախագահ 
  • Հստակեցվեց ընկերության ստորաբաժանումների պարտականությունները:
  • Հաստատվեց ընկերության կանոնադրությունը:
     






Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն

Դպրոցն ընդգրկվեց << Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրում, որի նպատակն է աշակերտներին զինել գործարար հմտություններով, խթանել նրանց նորարական մտածելակերպը և հնարավորինս նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար:

Դաս 1-2
  • Ծանոթություն <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրին:
  • Ընկերության գերատեսչական կառուցվածք:
  • Քննարկվեց ընկերության արժեքային համակարգը:


Thursday, September 3, 2015

Գիտելիքի և դպրության օր

   Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:

   Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Հատկապես շնորհավորում ենք դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Սյունիքի միջնակարգ դպրոցում տրվեց 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը: Շնորհավորական խոսքեր հղեցին հյուրերը, տնօրինությունը և 12-րդ դասարանցիները: 12-րդ դասարանցիները դիմավորեցին առաջինցիներին և ուղեկցեցին դեպի դպրոց: Շնորհակալագրեր հանձնվեցին երկարամյա մանկավարժ  դասվար Դոնարա Մաթևոսյանին և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Ամիրխանյանին: ԴՓՄԿ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Թադևոսյանին հանձնվեց դպրոցում կատարված աշխատանքների գլխավոր հովանավոր ԴՓՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Ջաբրայանին ուղղված շնորհակալագիրը, ինչպես նաև դպրոցը իր շնորհակալությունը հայտնեց Գայանե Թադևոսյանին իր վերաբերմունքի, դպրոցի հանդեպ իր ունեցած վստահության և հավատի համար:
Երգ, պար, շնորհավորանքներ, ժպիտներ, ծաղիկներ, փուչիկներ...