Սյունիքի միջնակարգ
դպրոցում հիմնված <<ՁԵՌՔ
ՁԵՌՔԻ >> ԱՀԿ-ն մասնակցում է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Ձեռնարակատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրի
շրջանակներում հայտարարված դրամաշնորհին: ԱՀԿ-ցիները
ձեռնամուխ են եղել ֆոնդահայթաթմանը, ընտրված
հիմնախնդրի լուծման համար: Որպես հիմնախնդիր ընտրվել է դպրոցի դահլիճի ապահովումը նստատեղերով` ՝ նստարանների պատրաստման միջոցով:
Այս հարցով ԱՀԿ-ցիները նամակ-դիմումով դիմեցին
<<ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, աջակցության ակնկալիքով: Պարոն Ջաբրայանը ԱՀԿ-ին
աջակցեց 250.000 դրամով / դրամաշնորհին ներկայացվող
ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 578.700դրամ/: Նման աջակցությունը մեզ մրցակցելու մեծ հնարավորություններ տվեց:
Շնորհակալ ենք, պարոն Ջաբրայան, մենք ամեն ինչ անելու ենք, արդարացնելու համար Ձեր վստահությունը: