Tuesday, March 29, 2016

Կլոր սեղան Բռնությունը ընտանիքում թեմայով։

  Ընդհանրապես ընդունված է, որ դաստիարակության մեջ դպրոցի դերը կարևորագույնն է։  Դպրոցը ունի ճշգրիտ նպատակ՝ ուսուցանել և կրթություն տալ  մանուկներին։Սակայն մյուս կողմից պետք է ասենք, որ մանուկն ու պատանին  միայն դպրոցական միջավայրի  մեջ չեն կազմավորվում, որոշ մասնակցություն են ունենում  ընտանիքը, ընտանիքի բարեկամական շրջանակը, հասարակությունը, գեղարվեստական դաստիարակության միջավայրերը։
Հաճախ ծնողները փոքրիկից պահանջում են անվերապահորեն կատարել  իրենց կամքըչցանկանալով լսել նրա կարծիքը, հարցադրումներն ու հիմնավորումները՝ պատժում են երեխայի <<ինքնակամ>> արարքների համար։  Ծնողները երեխաների դիմադրությանն են հանդիպում , երբ ցանկանում են նրանց ներգրավել տնային աշխատանքներում։  Երեխան լավ հասկանում է , որ իրեն ստիպում են զբաղվել չսիրած աշխատանքով։
Երեխայի հոգեկանի վրա բացասաբար է ազդում նաև ծնողների չափից շատ պահանջկոտությունը ուսման հանդեպ։  

Մարտի 28-ին դպրոցում կայացավ կլոր սեղան  <<Բռնությունը  ընտանիքում >> թեմայով։




Սյունիքի մ/դ-ի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարված աշխատանքների հաշվետվություն



   20-րդ դարի 2-րդ կեսից սկսած աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկն այնքան արագ է փոխվում, որ դժվար է դառնում մասնագիտություն ընտրելը և վստահ լինելը, որ այդ մասնագիտությամբ կարող ես աշխատել ողջ կյանքում:
Դասախոսություն<<Մասնագիտության ընտրության գործոնները>>-փետրվար-Վեզիրյան
Հաճախ հարկ է լինում փոխել մասնագիտությունը կամ զբաղմունքը և դրա համար անհրաժեշտություն  է լինում լրացուցիչ կրթություն ստանալ: Մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակներում մասնագիտություն ընտրել գրագետ և հիմնավորված ձևով: Դա հնարավոր կլինի, եթե  արդեն դպրոցում նրանք առավելագույնս ճանաչեն իրենց ներուժը`կարողությունները, անձնային որակներն ու հնարավորությունները:



Դասախոսություն<<Մասնագիտությունների աշխարհ>>-փետրվար-Վեզիրյան
Ուզում եմ-սա այն ամենն է ,ինչը ինձ դուր է գալիս, ինչը որ իմ սրտով է:
Կարողանում եմ –սա այն ամենն է, ինչը իմ ուժերից վեր չէ, համապատասխանում է իմ ունակություններին:
Պետք է- սա այն ամենն է, ինչը պետք է հասարակությանը` երկրին:

Ուսումնաճանաչողական այց- կարի և տրիկոտաժի արտադրամաս- փետրվար-Վեզիրյան, Զաքարյան






Ֆիլմաշարի դիտում  և քննարկում -<<Նախընտրելի մասնագիտությունների  նկարագիր>> մարտ-Վեզիրյան, դասղեկներ

Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մասնագիտություններ դառնում են շատ կարևոր, առաջանում է դրանց պահանջարկը, իսկ մյուսները կորցնում են իրենց դիրքերը, երրորդները ընդհանրապես անցնում են անցյալի գիրկը: Մեր ժամանակաշրջանի համար ամենամոդայիկ մասնագիտություններն  են ծրագրավորող, մենեջեր, դիզայներ, պլաստիկ վիրաբույժ, թոփ մոդել:



Հանդիպում Կապանի պետական բժշկական քոլեջի դասախոսներ` Արաքսյա Սարգսյան, Ռուզաննա Սարգսյանի և Վարդան Համբարձումյանի հետ:
Մարտ-դպրոցի տնօրինության
Մասնագիտություններ, որոնք պահանջարկ են վայելում բոլոր ժամանակներում: 





Հանդիպում շինարարի հետ-մարտ  -Վեզիրյան, Զաքարյան
Աշակերտի կյանքում շատ կարևոր է  մասնագիտական կողմնորոշումը: Դպրոցում կազմակերպվող միջոցառումներն ունեն մեծ դաստիարակչական նշանակություն, քանի որ  օգնում են ձևավորել երեխայի ճաշակը, ուսուցանում են, դաստիարակում:





<<Ինչպիսին եմ ես>>-թեստերի լրացում –մարտ-Գաբրիելյան




Խաղ-Հաջողակ մարդու որակները-Վեզիրյան

Մասնագիտությունը մարդու կյանքում աշխատանքային գործունեություն է, որը տալիս է նրան գոյության պահպանման և զարգացման միջոցներ:




Մեղու. հայերենը բոլորի համար

Մասնակցություն  <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթին
   2015թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ- ում անցկացվեց <<Այբ>> հիմնադրամի կողմից կազմակերպված <<Մեղու. Հայերենը բոլորի համար>> մրցույթը: Մրցույթին իր մասնակցությունն ունեցավ նաև Սյունիքի միջնակարգ դպրոցը: Մասնակցեցին  17 աշակերտներ: Իսկ 8-րդ դասարանի աշակերտուհի Իննա Մնացականյանը արժանացավ <<հատուկ մրցանակի>>:  
   Սյունիքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը և ողջ աշակերտությունը շնորհակալություն է հայտնում<<Այբ>> հիմնադրամին <<Մեղու>> մրցույթը կազմակերպելու և իրականացնելու համար:
 Մասնակից աշակերտները ստացան իրենց հավաստագրերը, իսկ Իննա Մնացականյանը մեծ խանդավառությամբ ցույց տվեց <<Այբ>> հիմնադրամի կողմից ստացած նվերները:








Սբ. Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» 
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» 
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
Սյունիքի միջնակարգ դպրոցում այն նշվեց բոլոր դասարաններում... 








Համագործակցություն ԻՄՓԱՔԹ ակումբի և ՁԵՌՔ ՁԵՌՔԻ աշակերտական ՀԿ-ի միջև

   Սյունիքի միջնակարգ դպրոցում գործող ԻՄՓԱՔԹ ակումբը համագոծակցելով դպրոցի "ՁԵՌՔ ՁԵՌՔԻ" աշակերտական ՀԿ-ի հետ պատրաստելով և վաճառելով "Գրենական գորգ" իրականացնում է ծառատունկ: Աշխատանքների մի մասն արդեն սկսված են...








Թեժ աշխատանքներ ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ԱՀԿ-ում

   Սյունիքի միջնակարգ դպրոցի <<ՁԵՌՔ ՁԵՌՔԻ>>  աշակերտական հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ ստանալուց հետո անմիջապես անցավ աշխատանքային գործընթացին: Արդեն ձեռք են բերել համապատասխան նյութերը և անցել նստարանների պատրաստման:  Աշխատանքը շատ է,  և այն կատարվում է  մեծ թափով՝ ժամանակին հասցնելու համար:



Դրամաշնորհի ստացում


Ողջույն բոլորին...
Շնորհավորում ենք մեր դպրոցի <<ՁԵՌՔ ՁԵՌՔԻ>> Աշակերտական հասարակական կազմակերպությանը JHM բարեգործական հիմնադրամի կողմից հովանավորվող <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստանալու համար:











<<Անդրադարձ>> 
2014-2015 ուստարի I կիսամյակ/թիվ4/